09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրանտ Դինքի մարդասպանը ցանկանում է փոխել իր անունը

Թուրքիայում հրապարակվող հայկական «Agos» շաբաթաթերթի գլխավո խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը ցանկանում է փոխել իր անունը:

Մասնավորապես թուրքական մեդիադաշտում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Սամասթը գրավոր միջնորդություն է ներկայացրել է Աքչաաբաթի առաջին ատյանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով փոխել իր անունը:

Դատարանը առաջիկայում, ուսումնասիրելով Սամասթի հիմնավորումները, կհայտարարի կայացված որոշման մասին:

Հիշեցնենք, որ Օգյուն Սամասթը 16 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ժամկետից շուտ ազատ է արձակվել «լավ պահվածքի» համար:

Բանտից դուրս գալուց հետո Սամասթին առաջադրվել էր նոր մեղադրանք, ըստ որի՝ նա սպանությունը կատարելու ժամանակ եղել է Թուրքիայում ահաբեկչական համարվող FETO-ի՝ գյուլենական շարժման անդամ և հանցագործությունը կատարել այդ շարժման անունից:

Նշվում է, որ հիշյալ մասով նրան ի սկզբանե մեղադրանք չի առաջադրվել իր անչափահաս լինելու պատճառով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ