13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Լոնդոնում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հնչած պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի «Մանչեսթր-արենա» մարզադաշտում այս գիշեր մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, […]

Ահաբեկչություն Մանչեսթրի մարզադաշտում․ կա 19 զոհ եւ 50 վիրավոր /ֆոտո, տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի «Մանչեսթր-արենա» մարզադաշտում այս գիշեր պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունը տեղի է ունեցել ամերիկյան հայտնի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ։  Համերգը տեղի էր ունենում 21 հազար մարդու համար նախատեսված մարզադաշտում, եւ այն լեփ-լեցուն է եղել։ Ընդ որում, համերգի մասնակիցների մեծ մասն անչափահասներ են եղել։ Պայթյունի արդյունքում, նախնական տվյալներով, 19 զոհ կա, եւս 50 հոգի վիրավորվել […]

Չի բացահայտվում «Սասնա Ծռեր»-ի առեղծվածը. Ժողովուրդ

Նախորդ տարվա հուլիսին ոստիկանութւան ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դեմ հարուցված քրեական գործի նւսխաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան։ Սակայն աղմկահարույց այս գործով մի շարք հարցեր մնում են օդից կախված։ Մասնավորապես նրանցից չորսին՝ Արմեն Բիլյանին, Վաիդան Գերավետյանին, Արայիկ Հւսկոբյւսնին ու Հովհաննես Վարդանյանին, ի թիվս այլ արարքների, մեղադրանք է առաջադրվել նաեւ […]

Ծեծկռտուք խաղատանը. Հայկական Ժամանակ

Ուրբաթ գիշերը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լաե խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Թերթի տեղեկություններով՝ միջադեպը ծագել է խաղատան երեք այցելուի ոչ սթափ լինելու պատճառով: Նրանք վեճի են բռնվել խաղատան աշխատակիցների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: «Շանգրի Լա»-ի թիկնազորը հենց խաղատան […]

Վաշինգտոնում՝ խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնազորի հարձակման գործով հետաքննություն է սկսվել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով հետաքննություն է սկսվել: Թուրքական «Birgun» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թիլերսոնը Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն է տվել ամերիկյան «Fox» հեռուստաընկերությանը: Հաղորդավարը հիշեցրել է պետքարտուղարին, որ  Թուրքիայի նախագահը հեռվից հետևել է, թե ինչպես են իր […]

Քննություն է տարվում՝ պարզելու շտաբում լրագրողին սպառնալու դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել լրագրողի առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Ըստ ստացված քրեական գործի տվյալների՝ 2017թ. մայիսի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը Երևան քաղաքի Նար-Դոս […]

Հարկադիր կատարողները չարաշահել են պաշտոնեական դիրքը

  Դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Մ. Պ.-ի դիմումի և հաղորդման վերաբերյալ նախապատրաստած նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, Մ. Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Ա. Պ.-ն, համապատասխան պայմանագրով Գ. Տ. ՍՊԸ-ին է հանձնել […]

«Երբ երեխայիս սպանում էին, ոչ մի խոչընդոտ չեղավ»

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական հերթական նիստը հետաձգվել է: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ըհդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 22-ին, նիստի հետաձգման պատճառը վկաների չներկայանալն է: Դատավորը հայտնել է, որ առավոտյան բանավոր գրություն են ստացել, որ ծառայության մեջ գտնվող վկաները ուսումնական զորավարժությունների է մասնակցում, իսկ առանցքային […]

«Դե, նրանք ռուս են, մեծ արջի որդիներն են, իսկ մենք ովքե՞ր ենք»

«Այնքան են խաբել, որ ամեն ինչի արդեն դժվար ենք հավատում: Հրաչյային փոխադրելու հետ կապված դեռ նորություն չկա: Մտածում ենք մինչև ամսվա վերջ կլինի»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վիկտոր Մարտիրոսյանը հայտնել էր, որ փեսան […]

5 անձ ձերբակալվել է քաղաքացու առևանգելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 1983թ. ծնված  Ա.Վիրաբյանի առևանգման դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ 2017թ. մայիսի 19 ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան փողոցից առևանգել են քաղաքացի Ա.Վիրաբյանին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի