05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ներկայացվել են նորանշանակ դատախազները

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ օրերին իրավապահ մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Արարատի, Կոտայքի և Լուռու մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններում՝ ներկայացնելով  հուլիսի 20-ի իր հրամանագրերով նշանակված նոր դատախազներին:   ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է նշված մարզերի և Երևանի վարչական շրջանների նորանշանակ դատախազներին և […]

Կարո Եղնուկյանի գանգատին ՄԻԵԴ-ում առաջնահերթություն կտրվի

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանը բողոքարկել էր իր նկատմամբ ապօրինի ընտրված կալանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա նաև միջնորդել էր դատարանին իր գործը հնարավորինս շուտ քննել: 10.07.2017թ. գրություն է ստացվել այն մասին, որ կանոնակարգի 41-րդ հոդվածին համապատասխան գանգատին առաջնահերթություն տալու վերաբերյալ խնդրանքը բավարարվել է: Կարո Եղնուկյանը մեղադրվում […]

Ովքե՞ր են «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ մահափորձ կատարել

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվող  անհրաժեշտ  քննչական գործողությունների արդյունքում  պարզվում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված  սպանության փորձին մասնակցություն ունեցող անձանց շրջանակը, հստակեցվում նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել 3 դատապարտյալի: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2017թ. մարտի 25-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ իրականացվել է սպանության փորձ: Նախնական քննությամբ […]

3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել

Լոռու մարզում, հուլիսի 24-ին, 47-ամյա Գոհար Վ.-ն դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ 3 անծանոթ տղաներ իր աղջկան՝ 16-ամյա Լ. Չ.-ին առեւանգել են, այնուհետեւ տեւական ժամանակ անհայտ վայրում պահել են եւ բաց թողել։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Գոհար Վ.-ն հայտնել է նաեւ, որ դուստրն իրեն ասել է, որ այդ 3 անծանոթ տղաները իր կամքին հակառակ բռնաբարել են։ […]

Անի Հովհաննիսյանը դատապարտվեց

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին այսօր՝ հուլիսի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 1 տարի, 6 ամսվա ազատազրկման: Դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր  ճանաչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով, սակայն, անմեղ ճանաչվեց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական […]

Կվերահրատարակվի Թումանյանի երկերի 10-հատորյակը. Գրականագետը խնդիրներից

«Հովահաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կիրականացվեն, դրանց հիմքում ընկած կլինեն բուն գիտական ուսումնասիրությունները»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է գրականագետ Վարդան Դևրիկյանը: Դևրիկյանը նշել է , որ միջոցառումների շրջանակներում կվերահրապարակվի մեծ գրողի երկերի 10-հատորյակը: Նոր տպագրությունը էական տարբերություններ կունենա, ծանոթագրություններն ավելի մանրամասն և շատ կլինեն: Այս պահին վերահրատարակվել է տասը հատորներից երկուսը, քանի […]

«Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում գլուխ կտրելու դեպքեր լինեն» /տեսանյութ/

«Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում գլուխ կտրելու դեպքեր լինեն, նույնիսկ եթե զինված բախում է», – այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: «ՄԻԵԴ-ը շատ արագ սկսեց 23-ի գործի քննությունը, որն անկեղծ ասած՝ մեզ համար անսպասելի էր: Եվրոպական դատարանը հասկացավ, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գլուխ կտրելն […]

Թրամփի դիմակով հանցագործները բանկոմատներ են թալանել /տեսանյութ/

Իտալիայում 26 եւ 30 տարեկան եղբայրների են ձերբակալել, ովքեր բանկոմատներ էին թալանում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմակներով։ Նրանք ավելի քան 100 հազար եվրո են առեւանգել տարբեր բանկոմատներից։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել եղբայրներին՝ Վիտտորիոյին եւ Իվանին, նրանք այժմ ձերբակալված են։

Ոստիկանությունը փնտրում է Արմավիրի մարզպետի խորհրդականին

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանը անհետ կորել է:  Henaran.am-ը  ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ հուլիսի 23-ին Սիմոնյանի հարազատները ահազանգել են ոստիկանություն, որ Մանուկ Սիմոնյանը անհետացել է և նրան հնարավոր չէ գտնել: Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքի համաձայն, Մանուկ Սիմոնյանը 52 տարեկան է, ծնվել է Նոր Արմավիր գյուղում: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված