10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կռիվ է ընկել «Պանդա» կոնֆետի համար

       «Գրանդ Քենդի» ընկերությունը 25.10.2017 թ-ին դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ-ին եւ հայտնել, որ հանդիսանում է «Պանդա»-ի տեսքով ապրանքային նշանների իրավատերը (գրանցման համարներ՝ թիվ 24586, 25365 եւ 26112): Հանձնաժողովին հայտնել է նաեւ, որ ՀՀ տարբեր քաղաքների վաճառասրահներում հայտնաբերվել են իրենց ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման նշաններով ներմուծված ապրանքներ, ինչը կարող է հանդիսանալ անբարեխիղճ մրցակցության գործողություն:     […]

Ամուսնուն սպանելու փորձի մեջ կասկածվում է կինը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ կողմից ամուսնուն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «այտի պատռված վերք՝ ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ Գ.Գույումջյանը՝ ծնված 1960թ.։ […]

66-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել, նյութապես շահագրգռելով, ամուսնու սպանության դրդչության համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 66-ամյա կնոջը՝ ամուսնու սպանության դրդչության համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է ևս մեկ սպանություն՝ կատարված 2013 թվականին՝ Երևանում։ Նախնական […]

Թալանել են պատգամավորի Porsche Cayenne մակնիշի մեքենան

Դեկտեմբերի 15-ին Դեմիրճյան փողոցի 17 հասցեի մոտ Porsche Cayenne մակնիշի 071 HH 11 համարանիշի ավտոմեքենայից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են առջևի լուսարձակները։  Shamshyan.com-ը հաղորդում է, որ իր տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Սերգեյ Բագրատյանին և կատարվածի մասին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է […]

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ կասկածվող 53-ամյա տղամարդը բերման ենթարկվեց

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11.20-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի տներից մեկից Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 1964 թ. ծնված Հենրիխ Ա.-ին: Նա դեկտեմբերի 14-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Թմրամիջոցների կամ հոգեմետ […]

80 զոհ՝ 20 տարում․ ռուս մարդասպանը գերազանցել է աշխարհի բոլոր սերիական մարդասպաններին /տեսանյութ/

Ողջ Ռուսաստանը վերջերս ցնցվեց Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած բացահայտումից։ Միխայիլ Պոպկովը, ով հայտնի դարձավ անգարյան մանյակ անունով, բազմաթիվ սպանություններ է կատարել։ Նրան ձերբակալել էին՝ 22 կնոջ սպանության կասկածանքով, սակայն նա խոստովանեց, որ եւս 60 սպանություն է կատարել։ Տարիներ շարունակ անտառում գտնում էին կանանց դիեր, մամուլը ողողված էր նյութերով, որ տարածքում սերիական մարդասպան է գործում, սակայն […]

Կարինեն վերջապես ձերբակալվեց

ՀՀ Ոստիկանության և ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձերբակալվել, իսկ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20.30-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1954 թ. ծնված Կարինե Գ.-ն, որը 2004թ. հոկտեմբերի 13-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]

Կրակել է բենզալցակայանի աշխատակցի վրա

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բենզալցակայանի աշխատակցի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ։ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ  այն, որ «ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ Լ.Գաբրիելյանը՝ ծնված 1997 թ.։  Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում […]

Երևանում կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թշի պատռված վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 57-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ին, Երևանի Էստոնական փողոցի 12/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու դեմքին: Վերջինիս նշված վնասվածքը պատճառելու […]

Ահասարսուռ կադրեր․ կինը հղի կնոջը հրել-գցել է մետրոյի գնացքի տակ /տեսանյութ 18+/

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ահասարսուռ միջադեպ է տեղի ունեցել։ 36-ամյա կինը ձերբակալվել է՝ հղի կնոջ սպանության կասկածանքով։ Կինը մետրոյում հրել ու գցել է հղի կնոջը գնացքի գծերի վրա այն պահին, երբ գնացքը մոտենում էր։ Ավելին՝ տուժածը փորձել է փրկվել, սակայն կինը կրկին հրել է նրան։  Կնոջ սպանությունը ֆիքսել են մետրոյի տեսախցիկները, տեսանյութը հայտնվել է համացանցում։ Սպանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի