Ողջամտորեն բառը սարքել եք մանդրա. Նաիրա Զոհրաբյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է, որ քրեական դատավարության օրենսգրքում չեն ներառվել իրենց դաշինքի առաջարկները՝ տեսաձայնագրել ձերբակալված, կալանավորված անձանց հարցաքննությունները։ «Դուք ասացիք, որ նոր քրեադատավարական օրենսգիրք է բերվելու ու այնտեղ այն ներառենք, բայց հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ», – «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» քննարկման ժամանակ ասաց Զոհրաբյանը։ […]





































