28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքը դու ես. դատախազը՝ Դեդին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը գտնվում է գրավոր ապացույցների հետազոտման փուլում:

Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվող դատական նիստի այսօրվա մեկնարկը բուռն էր:
Նիստերի դահլիճ չէր չէր ներկայացել Գևորգ Իրիցյանի և Թաթուլ Թամրազյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նախագահող դատավորը որոշեց երկրորդ պաշտպան ներգրավել Մուշեղ Շուշանյանին: 

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Մեղադրող դատախազները սկսեցին ներկայացնել գրավոր ապացույցները, ինչը հունից հանեց Մարտիրոս Հակոբյանին (Դեդ): Նա բորբոքվեց և դատավորին դիմելով ասաց. «Ես թուրքերից ոչ մի բան չեմ ուզում լսել»:

Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը արձագանքեցի. «Թուրքը դու ես»:
Ստեղծվեց լարված իրավիճակ և Մարտիրոս Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը և Արայիկ Հակոբյանը լքեցին դատական նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ