06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ողջամտորեն բառը սարքել եք մանդրա. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է, որ քրեական դատավարության օրենսգրքում չեն ներառվել իրենց դաշինքի առաջարկները՝ տեսաձայնագրել ձերբակալված, կալանավորված անձանց հարցաքննությունները։ «Դուք ասացիք, որ նոր քրեադատավարական օրենսգիրք է բերվելու ու այնտեղ այն ներառենք, բայց հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ», – «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» քննարկման ժամանակ ասաց Զոհրաբյանը։ Պատգամավորը նաև նկատեց, որ համաձայն չէ օրենքում առաջարկվող այն փոփոխության հետ, որ անձը կարող է ցուցմունք չտալ, եթե ողջամտորեն ապացուցվի, որ դա կարող է օգտագործվել իր դեմ։

«Ո՞վ է այդ ողջամտորեն ապացուցողը։ Եթե չապացուցվի, ուրեմն անձը պետք է ցուցմունք տա իր մերձավորի դեմ։ Ողջամտորեն բառը սարքել եք մանդրա միայն նրա համար, որ կոնկրետ կալանավորի վերաբերյալ կոնկրետ քաղաքակնա դրդապատճառներից ելնելով, ոնց ուզեք այդ բառը շահարկեք», – նշեց Զոհրաբյանը։ Հարցով հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ապացույցների տեսաձայնագրումով հավաքագրումը կդիտվի որպես ապօրինի ու ոչ իրավաչափ։ Անդրադառնալով ցուցմունք տալու ողջամտությանը՝ փոխնախարարը նշեց. «Անձն ինքն է ենթադրելու այդ ցուցմունքը հետագայում իր մերձավորի դեմ օգտագործվելու է, թե ոչ, սակայն սա չի նշանակում, որ դա լինելու է բացարձակ իրավունք։ Եթե վկային կանչեն ասեն դու էիր այնտեղ նստած, տեսար Պողոսն էր և Պետրոսը, ո՞վ սպանեց Մարտիրոսին, կամ Պողոսն էր, կամ Պետորսը, այդ դեպքում անձը չի կարող ասել՝ ոչ, ես կարծում եմ՝ սա իմ դեմ է օգտագործվելու, ոչինչ չեմ ասի։ Համաձայնեք, որ սա ողջամիտ չէ ու քրգործերում փակուղի կբերի։ Եթե վարույթ իրականացնող մարմինը կամ դատարանը գտնի, որ այստեղ ողջամտություն չկա, անձը կարող է կրել պատասխանատվություն կրել ցուցմունք չտալու համար»,- նկատեց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ