18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անչափահասի առևանգման և սեռական ոտնձգության փորձ. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, և քրեական գործն ուղարկվել դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով պարզվել են Լոռու մարզի անչափահաս բնակչուհու առևանգման և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, և քրեական գործն ուղարկվել դատարան: 2017թ. սեպտեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առևանգվել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի՝ ծնված […]

Լրագրողին ահաբեկելու փաստով քրեական գործ է հարուցվել

2018թ. փետրվարի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչութուն են ուղարկվել ««Medialab.am» լրատվական կայքի աշխատակցի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ  տարբեր լրատվական կայքերում հրապարակված հոդվածները՝ ստուգողական գործողություններ կատարելու համար: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018թ. հունվարի 28-ին «Hayk Berman Ohanyan» անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան […]

«Սասնա ծռեր»-ից Արամ Հակոբյանի կյանքը վտանգված է

Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չի ապահովում դեռևս 2016թ. մարտ ամսից բազմաթիվ հիվանդություններով տառապող Արամ Հակոբյանի՝ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը՝ չնայած բազմաթիվ գանգատներին, բողոքներին, նույնիսկ ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնով բավարարված որոշմանը: Դեռևս 07․05․2017 թ․ որոշմամբ ՄԻԵԴ-ը նախազգուշացրել է կառավարությանը, որ Արամ Հակոբյանի առողջության համար անհրաժեշտ պայմանների չապահովումը կհանգեցնի Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին […]

«Սասնա ծռեր»-ի անդամի վիճակը ծանր է. հրատապ օգնություն է պետք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Դատարանը գտնվում է գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլում: Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի 3 անդամների համար այսօր «Շտապ օգնության» բրիգադ հրավիրվեց: Ընդմիջումից հետո դատավոր Արթուր Օհանյանը հայտնեց , որ բժիշկները մի շարք խնդիրներ են արձանագրել նրանց մոտ, իսկ Արամ Հակոբյանի վիճակն […]

«Ցտեսություն». ցմահ դատապարտյալը «կոտրվում է»/տեսանյութ/

Այսօր`հունվարի 28-ին  վերաքննիչ քրեական դատարանը մերժեց 23 տարի պատիժը կրող  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքը։ Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ստեփան Գրիգորյանի հայցը՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հետ կապված։ Նախորդ դատական նիստին վերաքննիչ դադարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը  հարցում էր կատարել պարզելու համար՝ Ստեփան Գրիգորյանի գործում առկա՞ […]

Կուսակցության վերնախավը չպիտի որոշի, թե ով ինչ հերթականությամբ ընտրվի ցուցակից (տեսանյութ)

Բաց ցուցակներով համամասնական ընտրականն ընդունելի է. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե հնարավոր է, որ զիջեն, ու ինչպես «Ծառուկյան» դաշինքն է առաջարկում, վերացնեն վարկանիշային մասն ընտրական համակարգից: Նախարարի խոսքով՝ նման կերպ ընտրողը կարողանում է իմանալ, թե կոնկրետ որ պատգամավորն է իր հարցերը բարձրացնելու խորհրդարանում:  «Դուք […]

Արա Զոհրաբյանը բաց է թողել

Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Իրավունքը մղվել է երկրորդ պլան» վերտառությամբ գրառում էր կատարել՝ նշելով, որ տեղի է ունեցել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  կոպիտ խախտում: ՀՀ արդարադատության նախարարությունն այս առնչությամբ հիշեցնում է որ 06.02.2018թ. ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության  կողմից […]

Որ դեպքում կառավարության նիստերը դռնբաց կլինեն (տեսանյութ)

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե որ դեպքերում կարող է, ըստ Կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի, վարչապետը որոշել նիստերը դնռփակ չանել: Մանրամասները՝ տեսանյութում:

«Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանի տան հարցը չի քննարկվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Այսօրվա դատական դատավոր Արթուր Օհանյանն անդրադարձավ նախորդ նիստում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դիմումին, որով վերջինս խնդրում էր քննարկել ամբաստանյալներից Վարդան Գերավետյանի բնակարանն արգելանքից հանելու հարցը, որպիսի կարողանան այն օտարել:  Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանն ընդգծեց, որ դատարան դիմած ՍՊԸ-ն դատավարության […]

Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ: Հիշյալ քրեական գործի շրջանակներում ևս 2 անձ  ներգրավվել է որպես մեղադրյալ կաշառք ստանալու, կաշառք տալու և ապօրինի ծառահատումներ իրականացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի