12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Oր ըլնի` քեզ ըլնի». Սամվել Բաբայանը քմծիծաղեց/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին  Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնել անփոփոխ։  Հիշեցնենք՝ Առաջին ատյանի դատարանը «Իգլա»-ի գործով Սամվել Բաբայանին դատապարտել էր 6, Սանասար Գաբրիելյանին 3, Արմեն Պողոսյանին 2 տարվա ազատազրկման: Սանասար Գաբրիելյանը դիմելով դատավորին բղավեց.«Oր ըլնի` քեզ ըլնի» Սամվել Բաբայանըվճիռը […]

«Չի եղել մի դեպք, որ ՀՀ նախագահն իր խոսքն ասի կատակով կամ անլրջությամբ»

«2014 թվականի ապրիլի 10-ին ձեր ներկայությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ խորհրդարանական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի ընդհանրապես […]

Աղբանոցում հոշոտված նորածինը մոր 7-րդ երեխան էր

Փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. արդյունքում պարզվել է նորածնի մոր ինքնությունը: Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցում […]

Բաբայանին մերժեցին.լարված իրավիճակ/տեսանյութ/

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հարամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի վճիռը: Առաջին ատյանի վճիռը մնաց անփոփոխ: Նշենք, որ Վերաքննիչ դատարան էր դիմել նաև «Իգլա»-ի գործով երեք տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր […]

Հայաստանում դատական իշխանությունը դեռևս չունի բավարար գործունակություն

 Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Հարությունյանին՝  կոչ անելով կողմ քվեարկել Հարությունյանի թեկնածությանը։ ՍԴ Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ Բարձրագույն դատական խորհուրդից կախված են երկրի ճակատագրին առնչվող ու բախտորոշ իրադարձություններ։ «Մեզանում նման որակների հասնելու համար անհրաժեշտ էր իշխանակենտրոն սահմանադրական լուծումներից մարդակենտրոն լուծումների անցում կատարել, որոնք կերեշախավորեին մարդու հիմնական […]

ՀՀԿ-ն «մորթեց» Քոչարյանին. Իրատես

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն անակնկալ էր: Իշխանության փոխանցման այս կարևոր փուլում նախկին նախագահի «ծիկրակումը» պատահական չէր: Պաշտոնանկությունից հետո նման միջոցառումներին նա երբեք չի մասնակցել: Քոչարյանն այն անձը չէ, որ հենց այնպես ինչ-որ միջոցառման ներկայա­նա: ՀՀԿ-ն որսաց նրա հայտնության պատր­վակը և մուրազը փորում թողեց: Պատաս­խան հարվածի հնարավորությունը ընդդի­մությունն ընձեռեց իշխանությանը, վերջինս էլ նշանակետին խփեց: […]

Իշխանությունը գնաց զիջման. «մարտի 1»-ի հարցը կքննարկվի

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հարցն օրակարգ ընգրկելու հարցը: Փաշինյանն ասաց, որ իրենք ցանկություն ունեն, որ սպանությունները բացահայտվեն, իշխանությունն արձանագրի, որ «մարտի 1-ի» էջը փակված չէ և չի փակվելու, քանի  դեռ բոլոր սպանությունները չեն բացահայտվել: Նա հիշեցրեց, որ հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են կայացել փետրվարի 23-ին: Պետական-իրավական հարցերի […]

«Ծառուկյան» խմբակցության նախագիծը թույլ չտվեցին օրակարգ ընդգրկել

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը: «Ես վստահ պնդում եմ, որ այս ԸՕ-ով գնալ ընտրությունների նշանակում է գնալ հերթական այլասերված ընտրությունների»,-խորհրդարանական հերթական նիստի մեկնարկին ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց, որ բացի ՀՀԿ-ից բոլորը կողմ են ռեյտինգային ընտրակարգը հանելուն, ապա հավելեց, որ իրենք կողմ են այդ հարցը քննարկել մյուս քաղաքական ուժերի հետ […]

Վաղը կվճռվի Բաբայանի «ճակատագիրը»

Այսօր` փետրվարի 26 Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի բողոքի գործով դատական նիստը։ Նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը հայտնեց, որ վճիռը կկարդա վաղը` փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ […]

«Ուզում ես հերոս դառնաս​` գնա Ղարաբաղ, հեսա պատերազմը սկսում ա». «Իգլա»-ի գործով դատ/տեսանյութ/

«էս մարդը ստում ա, ինքը ստախոս ա: Ազգային ժողովին ասեք, մի հատ օրենք հանի տղավարի, որ կարենանք ասենք՝ ստի սենցն ու նենցը»,-այսօր՝ փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող «Իգլա»-ի գործով դատաքննության ժամանակ դատախազին դիմեց գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը: «Խոսում ա տրուբի մասին: Էտ տրուբեն կվերցնեմ կմտցնեմ ուրիշ տեղ, վատ մտքով չեմ ասում: Մեր ազգի հերոս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի