15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում դատական իշխանությունը դեռևս չունի բավարար գործունակություն

 Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Հարությունյանին՝  կոչ անելով կողմ քվեարկել Հարությունյանի թեկնածությանը։

ՍԴ Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ Բարձրագույն դատական խորհուրդից կախված են երկրի ճակատագրին առնչվող ու բախտորոշ իրադարձություններ։
«Մեզանում նման որակների հասնելու համար անհրաժեշտ էր իշխանակենտրոն սահմանադրական լուծումներից մարդակենտրոն լուծումների անցում կատարել, որոնք կերեշախավորեին մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողությունը, առանց որի իրավունքի գերակայության մասին խոսելն իմաստազուրկ է, բացառել իշխանության գերկենտրոնացումը, իշխանության բոլոր ճյուղերի համար անհարժեշտ գործունակություն ապահովել, կարևորել անկախ, ինքնուրույն և օրենքի առջև հաշվետու դատական իշխանությունը», – նշեց նա։

Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ Հայաստանում դատական իշխանությունը դեռևս չունի բավարար գործունակություն, ինչը իշխանության այս ճյուղի հանդեպ հանրային վստահության դիֆիցիտի պատճառն է, որը չունի բավական դերակատարության իշխանության մյուս թևերին զսպելու և հակակշռելու համար։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ