12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Նորածնին վառեցին գազօջախի վրա» /տեսանյութ/

Սումգայիթյան ջարդերը բռնություններ էին Սովետական Ադրբեջանի ծովափնյա քաղաք Սումգայիթում տեղի հայ բնակչության նկատմամբ, որ տեղի ունեցան 1988թ. փետրվարին: 1988թ. Փետրվարի 27-ին, էթնիկ ազերիներից կազմված ամբոխը խմբեր կազմելով հարձակվում էր հայերի վրա ամենուրեք՝ փողոցներում և նրանց բնակարաններում, անարգանքի ենթարկում, սպանում և թալանում: Այդ իրադարձությունները տեղի էին ունենում ոստիկանության և կառավարության աջակցությամբ: Դրանք աննախադեպ էին իրենց վայրագությամբ և […]

Երեւանում դաժան ծեծի են ենթարկել տրանսգենդերին ու այրել են բնակարանը

Երեւանում փետրվարի 28-ի գիշերը  հարձակում են գործել տրանսգենդերի վրա: «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը դեպքի մասին մանրամասներ է հայտնում: Նրա փոխանցմամբ՝  դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող նրա տանը: Բռնության ենթարկված անձը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ նա Վերակենդանացման բաժանմունքում է:  Հայտնի է, որ ծեծել են տրանսգենդերին և այրել բնակարանը, […]

Ռուզաննան բազմիցս ծեծի է ենթարկվել. օգնության կարիք ունի

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան ահազանգում է  կնոջ՝ Ռուզաննա Ադանալյանի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մասին։ Կինը հայտնվել է սպառնալիքների թիրախում, նրան բազմիցս ծեծի են ենթարկել այդ թվում պետական տարբեր մարմիններում, դատարանում, վրաերթ են կազմակերպել, որի առիթով ևս հարուցվել է քրեական գործ։ Կինն այժմ  խիստ խոցելի վիճակում է։  Խնդրում ենք ուշադրությամբ կարդալ պատրաստված հայտարարությունը և, եթե հնարավոր է, […]

Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված հափշտակությունների 25 դրվագ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների  25 դրվագ. երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2018թ. փետրվարի 24-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում,  երկու երիտասարդ Երեւանի Ռուբինյանց 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային ապակին կոտրելու միջոցով […]

Հարձակում Թուրքիայի դեսպանատան վրա Գերմանիայում

Փետրվարի 28-ին դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։   Անվտանգության մարմիններին շեղելու նպատակով հարձակումն իրականացնողները դեսպանատան դիմաց նետել են ծխաբեր նռնակներ, իսկ հետո  դեսպանատան ուղղությամբ նետել կարմիր, կանաչ և դեղին գույնի ներկեր։ Ի դեպ, վերոնշյալ գույները խորհրդանշում են «Քուրդիստանի» դրոշը։ Այդ իսկ պատճառով թուրքական աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը իրականացրել […]

Գևորգ Կոստանյանն ընտրվեց

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Գևորգ Կոստանյանը՝ 63 կողմ և 30 դեմ ձայներով: Իր ելույթում Կոստանյանը շնորհակալություն հայտնեց բոլորին քվեարկության համար՝ և կողմ, և դեմ քվեարկածներին, որովհետև հարգում է սկզբունքայնությունը: «Եվ ես ինքս շատ սկզնունքային մարդ եմ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ նախկին նախագահ […]

Ուրեմն Նաիրա Զոհրաբյանն էլ թող այդ գործի շրջանակներում որպես վկա գա. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պահանջում է քրեական գործ հարուցել՝ պարզելու, թե ինչպես են ԲԴԽ անդամների ընտրությունների ժամանակ կեղծվել «Ելք»-ի պատգամավորների քվեաթերթիկները։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ քվեարկությունը մանիպուլյացիայի հետևանք է, և «Ելք»-ի բոլոր անդամները դեմ են քվեարկել։ Ընթացակարգերը պետք է նայել, թող քրեական գործ հարուցվի։ Մենք պնդում ենք, […]

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվեցին

Ազգային ժողովի հաշվի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ արեն հայտնի են ընտրությունների արդյունքերը:  ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ […]

Փաշինյանը՝ բոլորին դեմ (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցությունը որոշել է դեմ քվեարկել Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներից Գևորգ Դանիելյանին ու Գագիկ Հարությունյանին, իսկ մնացած 3-ին՝ ազատ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Անձամբ ինքը բոլոր անդամներին դեմ է քվեարկել: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի