12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Թուրքիայում հարսանիքի ընթացքում քրդերեն երգ հնչեցրած երաժիշտները ձերբակալվել են

Ստամբուլի Գյունգորեն թաղամասի հարսանյաց սրահներից մեկում անցկացված հարսանիքի ընթացքում քրդերեն երգ հնչեցնելու համար երաժիշտներ Իհսան Աջեթը, Ինայեթ Շարքըչը և հարսանքատեր Հիքմեթ Աքյոլը ձերբակալվել են:   Ձերբակալվածները  մեղադրվել են «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեջ: Իրավապահ մարմինները դատարանում երաժիշտներից բացատրություն են պահանջել՝ իրենց նվագած երգացանկի վերաբերյալ: Մեղադրականներին կցվել են երաժիշտների՝ սոցցանցում  Աֆրինի թեմայով կատարած գրառումները:   Դատարանը […]

ՄԻԵԴ-ի նախագահը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքի նոր սկզբունքները և ՍԴ-ի հետ համագործակցությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված պաշտոնական նամակում բարձր է գնահատել Պաշտպանի աշխատակազմի գործունեությունը։   Նա հատկապես կարևորել է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներով հատուկ կարծիքներ (amicus curiae) ներկայացնելու և նորմատիվ իրավական ակտերի նախագծեր մշակելու Պաշտպանի պրակտիկան՝ շեշտելով,  որ դա ամբողջությամբ բխում է Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից, այն է՝ Մարդու իրավունքների […]

Սուտ եք ասում, ա՛յ եսիմ ով. «Իգլա»-ի գործով ամբաստանյալը դուրս եկավ ափերից/տեսանյութ/

«Սաղ կյանքս վախեցել եմ գերի ընկնելուց: 20 տարի ծառայել եմ ու 10 տարի ապրել եմ Սիբիրում` վախեցել եմ գերի ընկնելուց, բայց էս մեղադրողը ինձ զրպարտում է ու սուտ է ասում: Տրուբան էլ է սարքում էս եսիմ ովը»,-այսօր` փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող «Իգլա»-ի գործով դատաքննության ժամանակ, իր վերջին խոսքում նշեց գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը: […]

Թարգեք էս ցիրկը. Բաբայանի վերջին խոսքը/տեսանյութ/

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին շարունակվեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի և գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի բողոքըների քննությունը: Սամվել Բաբայանը հանդես եկավ վերջին խոսքով: «Սա սարքած գործ է, շինծու, որը փորձում են իրականացնել ու փաթաթել իմ վրա: Ես ատյան-ատյան գնալու […]

Փոփոխություն ՀԿ-ների մասին օրենքում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում փետրվարի 23-ին կազմակերպված դասընթացին քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) 12 ներկայացուցիչ հիմնարար գիտելիքներ ստացան «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին։ Վերջին փոփոխությունների համաձայն՝ ներկայումս հասարակական կազմակերպությունները պարտավորություն չունեն իրենց կանոնադրությունները համապատասխանեցնելու օրենքի դրույթներին և վերագրանցելու իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Այս մասին դասընթացի մասնակիցներին հայտնեց դասընթացավար, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» […]

Տեղյակ եմ. Սամվել Բաբայանը՝ Սեֆիլյանից/տեսանյութ/

Այսօր` փետրվարի 26 շարունակվում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի բողոքի գործով դատական նիստը։ Արդեն հայտնել ենք, որ գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ինքնազգացողությունը վատացել է ու այդ պատճառով դատարանը ընդմիջում հայտարարեց: Նիստի ընդմիջումից առաջ  Սամվել Բաբայանը պատասխանելով հարցին՝ տեղյա՞կ է, որ դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարի ազատազրկում եւ այն ինչպես կմեկնաբանի, […]

«Իգլա»-ի գործով ամբաստանյալը դատարանում վատացավ

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին շարունակվող  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ վատացավ գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ինքնազգացողությունը: Գաբրիելյանը այդ մասին հայտարարեց, երբ մեղադրող Արամ Արամյանը սկսեց ելույթ ունենալ: «Թողեք դուրս գամ, վատ եմ: Սրա երեսը […]

Ի՞նչ հիմքով է դատապարտվել Սամվել Բաբայանը

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է  Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ […]

Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արթիկի ոստիկանապետ Խորեն Բարխոյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արթիկի ոստիկանապետի պաշտոնն այս պահին թափուր է: ՀՀ ոստիկանապետի հրամանով փոփոխություններ են տեղի ունեցել նաև Արարատի և Արմավիրի բաժիններում: Արմավիրի բաժնի պետ Դավիթ Սարգսյանը նշանակվել է Արարատի բաժնի […]

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել 11-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 6, խարդախության 5, յուրացման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի