Սուտ եք ասում, ա՛յ եսիմ ով. «Իգլա»-ի գործով ամբաստանյալը դուրս եկավ ափերից/տեսանյութ/
«Սաղ կյանքս վախեցել եմ գերի ընկնելուց: 20 տարի ծառայել եմ ու 10 տարի ապրել եմ Սիբիրում` վախեցել եմ գերի ընկնելուց, բայց էս մեղադրողը ինձ զրպարտում է ու սուտ է ասում: Տրուբան էլ է սարքում էս եսիմ ովը»,-այսօր` փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող «Իգլա»-ի գործով դատաքննության ժամանակ, իր վերջին խոսքում նշեց գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը:
Ամբաստանյալը ձեռքով զայրացած շարժում արեց պետական մեղադրող`Արամ Արամյանի ուղղությամբ:
«Ձեռքդ»,-սաստեց դատախազը:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց 2017թ. նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցին 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման:
Մանրամասները` տեսանյութում: