16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

«Oր ըլնի` քեզ ըլնի». Սամվել Բաբայանը քմծիծաղեց/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին  Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնել անփոփոխ։

 Հիշեցնենք՝ Առաջին ատյանի դատարանը «Իգլա»-ի գործով Սամվել Բաբայանին դատապարտել էր 6, Սանասար Գաբրիելյանին 3, Արմեն Պողոսյանին 2 տարվա ազատազրկման:

Սանասար Գաբրիելյանը դիմելով դատավորին բղավեց.«Oր ըլնի` քեզ ըլնի»

Սամվել Բաբայանըվճիռը լսեց հանգիստ և քմծիծաղով: Դահլիճից բղավում էին՝ ամոթ:

Սամվել Բաբայանը այդպես էլ չպատասխանեց լրագրողների հարցին, թե ո՞վ էր պատվիրատուն։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի վճիռը լսելիս Սամվել Բաբայանը ասել էր՝ պատվերը կատարվեց։

Նշենք, որ ըստ մեղադրանքի ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ