12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Այս ստահոդ պետության զինվորը կմնա առանց մայկա ու տռուսիկ. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը հայտարարություն է՝ կազմակերպված պետության դարաշրջանի ավարտի մասին: «Նա պաշտոնապես հայտարարում է այլ պետության մասին, որը պետք է անվանել ստահոդ պետություն»,-ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմսյանի ընտրության ժամանակ ասաց Փաշինյանը: Կապելով իր ասածը Հրայր Թովմասյանի հետ՝ նա նշեց, որ նաև Հրայր Թովմասյանի ձեռամբ գրված Ազգային ժողովի […]

Facebook-ում 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ են հափշտակվել

Ֆեյսբուքում  բացահայտվել է սոցցանցի 50 մլն օգտատերերի անձնական տվյալների հափշտակությունը: Ամենայն հավանականությամբ, այդ տվյալներն օգտագործվել են նախընտրական արշավի ժամանակ՝ ի պաշտպանություն ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի: Վաշինգտոնի դատախազությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Արդեն կա երկու կասկածյալ՝ նրանք ընկերության աշխատակիցներ Ջոզեֆ Կանսելլորն ու Ալեքսանդր Կոգանն են: Կա հավանականություն, որ նրանց կողմից հիմնված Global Science Research ֆիրման […]

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման/տեսանյութ/

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 20-ին, նախագահող Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը։ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման: Դահլիճում դատավճիռն ընդունեցին շատ բուռն, բացականչություններով։ ի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը […]

«Հրայր Թովմասյանը յուրահատուկ հաջողության ու բախտի տեր մարդ է»

ԱԺ հերթական նսիտում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քննարկման ներկայացրեց Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը: «Մարտի12-ին հանդես եմ եկել հայտարարությամբ` ՍԴ-ի կազմից նախագահի թփափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- ասաց նա: Թովմասյանն էլ շնորհակալություն հայտնեց Բաբլոյանին ՍԴ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար և նշեց, որ ՍԴ-ի անդամ ընտրվելու ժամանակ արդեն հայտնել է, […]

Կարեւոր տեղեկություն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետից

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-յան իր էջում գրում է. «Մեզ բազմիցս դիմում են քաղաքացիներ հետևյալ հարցով. իրենց անունը կամ ազգանունը անբարեհնչյուն է և ցանկանում են փոխանակել անձնագիրը՝ փոխելով նաև անհատական տվյալները։ Նման խնդրի հետ քաղաքացիները բախվում են հիմնականում չափահաս դառնալուց հետո՝ ցանկանալով անվան վերջից հանել օրինակ՝ «իկ» մասնիկը։ Տեղեկացնում ենք, […]

Կալանավորները 37 հատ «Այֆոն 6» եւ «Այֆոն 7» են հափշտակել՝ ներկայացնելով «Գազպրոմը» . Ժողովուրդ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ շա­րունակ բարձիթողի վիճակը դարձել է լր­ջագույն հիմնախնդիր, իսկ այդ ամենի արդյունքում տուժում են սովորական քա­ղաքացիները: Բանն այն է, որ իրավապահները բացահայտել են ՔԿՀ-ներում պատի­ժը կրող կալանավորների կողմից քաղաքացիներից խարդախությամբ տարբեր իրեր հափշտակելու հերթական դեպքը: Ընդ որում, գլխավոր հերոսները նախկի­նում «Նուբարաշեն», այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Ապւսր- տւսկ Դանիելյանի ստեղծած հանցախմբի անդամներն են, […]

Կոռուպցիոն նոր սկանդալ

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը ֆեյսբուքյան տեղեկացրել է բանակում հերթական կոռուպցիոն սկանդալի մասին: «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ներկայիս պաշտոնին նշանակվելու համար որպես միջնորդ N զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մ.-ին տվել է […]

Երկու օրում գրանցվել է գողության 25, մարմնական վնասվածքի 18, բռնաբարության մեկ դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 24, մարմնական վնասվածք հասցնելու 18, յուրացման կամ վատնման 14, խարդախության 7, թմրանյութի հայտնաբերման 4, անձի առեւանգման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական հասարական ունեցվածքի գողության եւ խուլիգանության 1-ական դեպք։ Գրանցվել […]

«Փաստորեն ոչ բոլոր դատավորներն են մինչև վերջ հրաման կատարում». Ծռերի գործով պաշտպան /տեսանյութ/

«Ես ողջունում եմ դատավորի քայլը, փաստորեն ոչ բոլոր դատավորներն են մինչև վերջ հրաման կատարում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռերի»  գործով  դատավոր՝ Արթուր Օհանյանի լիազորությունների դադարեցմանը, ասաց «Սասնա ծռերի» գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հայրապետյանը հնարավոր է համարում, որ անջատված գործերով մյուս դատավորներն էլ հրաժարական տան, քանի որ ազատություն չունեցող դատավորը հայտնվում է ծանր իրավիճակում: Մանրամասները՝ […]

Կալանավորվել է զինվորական կոմիսարի տեղակալը

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինվորական կոմիսարի տեղակալին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: Նախնական քննության տվյալներով՝ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մադաթյանը 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել  ծառայությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի