12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գնդապետ Ավետիսյանը նստացույց է հայտարարել/ֆոտո/

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանն ու իր գաղափարակից ընկերներն Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ նստացույցը կարող է լինել անժամկետ և շուրջօրյա: «Մեր պահանջներն են՝ ազատություն քաղբանտարկյալներին, թույլ չենք տա Սերժ Սարգսյանի վեարտադրումը»,-նշեց Վոլոդյա Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը  2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման էր դատապարտվել, […]

Մարտի 1-ին ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ. Կոստանյան (տեսանյութ)

«Աբսուրդ կլինի կարծել, որ ես կարող եմ մի փաստաթղթի տակ ստորագրել, հետո ասել՝ տենց բան չկա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:  ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Ելք» խմբակցության հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագծի […]

Զուրաբյանին ու Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն. Ապարանցի Պավլիկ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները: Հեռախոսազրույցներից մեկում Պավլիկ Մանուկյանը խոսում է մարտական ընկերոջ հետ: Նա հրահանգում է, թե ինչպես առաջնորդեն ժողովրդին. «Ժողովրդին ասա Նիկոլին շպրտեն զիբիլի վեդրոն, ասա քար մար շպրտեն վրեն: Էտ Նիկոլին տփեք […]

«Հելաք փախաք սաղդ». Միայնակ գայլը զայրացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը: Այսօրվա նիստի սկզբում լարված իրավիճակ էր: «Սասնա ծռերի» անդամներ  Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանն ու Գագիկ Եղիազարյանը ցանկացան  հայտարարություն անել, սակայն դատավորը արգելեց: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նկատեց՝ հայտարարությունները կհնչեն վերջում, մեղադրողի կողմից գրավոր ապացույցների հրապարակումից հետո ։ «Մանուկյան մի աղմկեք, […]

Բավարարվել է դատախազության վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Լիճքում 2015թ. կատարված խուլիգանության և սպանության գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռի դեմ մարզի դատախազության վերաքննիչ բողոքը:  Ապօրինաբար Արթուր Իրիցյանին դիտավորությամբ կյանքից զրկելու, ապօրինի կերպով հրազեն պահելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային […]

Բոլոր ձայնագրությունները, որի մասին Ռոբերտ Քոչարյանը խոսել է, քրեական գործում կան. Կոստանյան

Ազգային ժողովը 14, դեմ 56, 7 ձեռնպահ քվեարկությամբ մերժեց «Ելք»-ի՝ «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը։ «Ծառուկյան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց պնդել, որ դատախազությունում չկան նյութեր, որոնք կապացուցեն Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ցուցարարները ավտոմեքենայի հետևից զինվորների վրա են կրակել ու թաքնվել. « Պետք […]

Ուսուցիչներն ի պաշտոնե քարոզչություն իրականացնելու իրավունք չեն ունենա

Ազգային ժողովն  այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց«ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ դրա՝ ուսուցիչներն ի պաշտոնե քարոզչություն իրակացնելու իրավունք չունեն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, նախագիծը սահմանադրական է, և ուստի պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-րդով: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան նշեց, որ ՀՀ ԸՕ –ի հետ կապված «Ծառուկյան» խմբակցություն իր նախաձեռնություն ու առաջարկությունն […]

ՔԿՀ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, ինչպես նաև խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին, այն է` ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով պրեկուրսոր, որոնք հիշյալ կալանավորին […]

Մենք լացող չենք, լացացնող ենք. Նանոր Սեֆիլյան

«Ընկերներ ջան ես լավ եմ. ինձմով մտահոգվողներին ասում եմ սա ընդամենը մի փուլ է անցնելու է եւ մենք լացող չենք լացացնող ենք. մեր օրը առջեւում է զինվեք համբերությամբ եւ լավատեսությամբ. ուժեղ եղեք. պինդ գրկում եմ բոլորիդ. հիշեք որ հաղթողը վերջում է ծիծաղում »: Ժիրայր Սեֆիլյանի տիկկնոջ` Նանոր Սեֆիլյանի գրառումը

Լուրջ մեղադրանքներ կառաջադրվի Սեյրան Օհանյանին. Ժամանակ

Պաշտպանության նախարարությունում սկսված կոռուպցիոն բացահայտումները կարող են շարունակվել եւ խորանալ՝ տանելով դեպի ավելի վաղ ժամանակներ: Խնդիրն այն է, որ իշխանությունները ցանկանում են նախազգուշացնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որ եթե ապրիլյան իրադարձությունների ժամանակ ակտիվացման փորձեր անի, ապա նրա պաշտոնավարման օրոք առկա գործերը կարող են վերաթարմացվել: Օհանյանին կարող են մեղադրանք ներկայացնել նաեւ «Սասնա ծռեր» խմբի հովանավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի