13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Զուրաբյանին ու Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն. Ապարանցի Պավլիկ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը:

Արդեն հայտնել ենք, որ մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները:

Հեռախոսազրույցներից մեկում Պավլիկ Մանուկյանը խոսում է մարտական ընկերոջ հետ: Նա հրահանգում է, թե ինչպես առաջնորդեն ժողովրդին.

«Ժողովրդին ասա Նիկոլին շպրտեն զիբիլի վեդրոն, ասա քար մար շպրտեն վրեն: Էտ Նիկոլին տփեք լարեք: Մի խոսքով՝ Զուրաբյանին ու Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն»,-հրահանգում է Պավլիկ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ