12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պատժելով Ժիրայր Սեֆիլյանին՝ ռեժիմը քարկոծում է Հայաստան-Սփյուռք կապը.հայտարարություն

Հետևելով դատավարության ընթացքին, միանգամայն պարզ է դարձել, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կիրառվում է քաղաքական հաշվեհարդար իր ընդդիմադիր գործունեության պատճաոով: Ներկայացված մեղադրանքները հիմնված են բացառապես կեղծ ցուցմունքների վրա: Դատավարության ընթացքում չի ներկայացվել որևէ իրեղեն ապացույց, որը կարող էր Ժիրայր Սեֆիլյանին կապել մեղադրանքների հետ: Ընդհակառակը, գործում ներգրավված և մեղադրվող այլ անձինք մատնանշում են քննչական մարմինների կողմից իրենց […]

Այս պարագայում պատիժը բավականին խիստ կլինի. Սեֆիլյանի պաշտպան

«Շաբաթ օրը Սեֆիլյանը հայտարարեց, որ իր իրեն զգուշացրել են ֆիզիկական ոչնչացման մասին: Լինելով Արցախի պատերազմի մասնակից Սեֆիլյանին մերժել են Հայաստանի քաղաքացիություն տալը: Արցախում ևս մերժել են քաղաքացիություն տալ: Այդ ամենից հետո դատախազները 11 տարվա ազատազրկում են պահանջում: Իշխանությունը փորձում է իր ուժը ցույց տալ, այս պարագայում պատիժը բավականին խիստ կլինի»,-պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե ինպիսի […]

Մխիթարյանը մեքենան նվիրել է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ: Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում […]

Քրեական գործեր` ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, 24.01.2018թ.-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում Ս. Թ.-ի […]

Բուդաղյանները չեն լռելու. մանրամասներ

«Հայաստանի դատական համակարգից շատ վաղուց արդարադատություն չենք ակնկալում, մանավանդ, որ կան գործեր, որտեղ կոնկրետ գործում է քաղաքական պատվերը: Ցավոք սրտի արդարադատություն ակնկալելիս հույսներս կապում ենք միայն ՄԻԵԴ-ի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը: Անդրադառնալով Բուդաղյանների գործին փաստաբանը նշեց.«Էմիլ Բուդաղյանը՝ Բուդաղյանների հայրը և ես՝ նրանց փաստաբանը այլևս դատավարական կարգավիճակ չունենք այդ գործում: Այլևս […]

Կարո Եղնուկյանը կարող է մահանալ.պաշտպանը ահազանգում է/տեսանյութ/

Վերջին երկու դատական նիստերին «Սասնա Ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանին հարկադրաբար են բերել դատարան՝ 230-120 արյան ճնշմամբ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հայրապետյանի խոսքով՝իրավագիտության դոկտոր և ԱՄՆ քաղաքացի Եղնուկյանը չի դիմանում բանտային պայմաններին, մանավան որ նրան առաջադրված մեղադրանքները անհեթեթ են: «Այսօր մեր […]

Խոշոր վթար Եղվարդի խճուղում. Վիրավորներից մեկը «Ֆուլ Հաուս» սերիալի դերասաններից է

Մարտի 18-ին, ժամը 16:22-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղվարդի խճուղում գտնվող «Բադեն-Բադեն» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Infiniti FX35» մակնիշի 69 PP 666 (վարորդ` 1985 թ. ծնված Լ. Հ.) եւ «Mercedes C160» […]

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ Երևանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ. 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է: 2018թ. մարտի 13-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի ուղղությամբ արձակվել են կրակոցներ: Ձեռնարկված անհետաձգելի […]

«Ղալաթ կանի մեկը՝ կփորձի ինձ վրա ճնշում գործադրել». հերթական կարգապահական վարույթը

Փաստաբանների պալատը մի քանի օրվա մեջ երկրորդ կարգապահական վարույթն է հարուցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ: Առաջինը Պալատը հարուցել էր մարտի 14-ին՝ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ, երկրորդը հարուցել է այսօր՝ մարտի 17-ին, «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցի վերաբերյալ: Ըստ Պալատի տարածած հաղորդագրության՝ կարգապահական վարույթը հարուցվել է ստուգելու այն հանգամանքը, թե հրապարակման մեջ արտացոլված «պալատը խուժան հիմնարկ է» […]

Մաքսային տեսուչների կողմից կաշառք ստանալու քրեական գործով վերջիններս կալանավորվել են. կան նոր ձերբակալվածներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ` մաքսային տեսուչներին կաշառք տալու և դրան օժանդակելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի