26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հրայր Թովմասյանը յուրահատուկ հաջողության ու բախտի տեր մարդ է»

ԱԺ հերթական նսիտում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քննարկման ներկայացրեց Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը: «Մարտի12-ին հանդես եմ եկել հայտարարությամբ` ՍԴ-ի կազմից նախագահի թփափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- ասաց նա: Թովմասյանն էլ շնորհակալություն հայտնեց Բաբլոյանին ՍԴ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար և նշեց, որ ՍԴ-ի անդամ ընտրվելու ժամանակ արդեն հայտնել է, որ դա պատիվ և պատասխանատվություն է, իսկ ՍԴ նախագահի պարագայում թե՛ պատիվն է ավելի բարձր, և թե՛ պատասխանատվությունը:

«Ժողովրդավարական իրավական պետության ձևավորումն առանց արդյունավետ արդարադատության համակարգի կայացման պատկերացնել հնարավոր չէ: Չի կարելի թուլանալ երկում սահամանադրական արդարադատության մակարդակ ապահովելով, պետք է շարունակել անվերջ բարելավվել»,-ասաց նա և հավելեց, թե անվիճելի դրույթ է ՍԴ պատասխանատվությունը սահմանադրական արդարության համար, բայց սահմանադրության դրույթները ամեն քաղաքացու և պաշտոնայի պարտականությունն է:

Իր ելույթում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ Հրայր Թովմասյանը յուրահատուկ հաջողության ու բախտի տեր մարդ է, երրորդ անգամ շանս է ստանում: Հիշեցնենք, որ նախկինում Հրայր Թովմասյանը Արդարադատության նախարար էր, ապա պատգամավոր:

«Ես ուզում եմ, որ նա իր երրորդ շանսն օգտագործի այնպես, որ այնպիսի որոշումներ կայացվեն ՍԴ-ում, որ նմանը չկան»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ