Facebook-ում 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ են հափշտակվել
Ֆեյսբուքում բացահայտվել է սոցցանցի 50 մլն օգտատերերի անձնական տվյալների հափշտակությունը: Ամենայն հավանականությամբ, այդ տվյալներն օգտագործվել են նախընտրական արշավի ժամանակ՝ ի պաշտպանություն ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի:
Վաշինգտոնի դատախազությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Արդեն կա երկու կասկածյալ՝ նրանք ընկերության աշխատակիցներ Ջոզեֆ Կանսելլորն ու Ալեքսանդր Կոգանն են: Կա հավանականություն, որ նրանց կողմից հիմնված Global Science Research ֆիրման անձնական տվյալներ էր տրամադրում Cambridge Analytica վերլուծական ընկերությանը, դրանով իսկ խախտելով կոնֆիդենցիալության քաղաքականությունը:
Սոցցանցը հեռացրել է վերլուծական ֆիրմայի պաշտոնական էջը: Նշվում է, որ 2015թ. Facebook-ը իմացել է օգտատերերի անձնական տվյալների հափշտակության մասին և պահանջել է դրանք հեռացնել: Ինչպես պարզվել է, ոչ բոլոր տվյալներն են հեռացվել: