13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հաշվետվություն պրոբացիայի ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է 2017-2018թթ. ընթացքում պրոբացիայի ոլորտում իրականացված աշխատանքները: Ընդունվել է՝ 1) ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1019-Ն որոշումը. 2) ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը  սահմանելու  մասին» N 1440-Ն որոշումը. 3) ՀՀ կառավարության 2018 […]

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենի կողմից կատարված գործողությունների մասին հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր  դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։ Նշենք, որ մայիսի 4-ին Մոնթե Մելքոնյանի անվան Երևանի թիվ 11 դպրոցում երեկ մի խումբ ծնողներ ու աշակերտներ պահանջում էին դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի […]

Պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել և անցել պաշտոնեական լիազորությունները. ՀՔԾ

ՀՀ ԱՆ Արմավիր ՔԿՀ-ի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2017թ.-ի նոյեմբերին Երևան քաղաքի բնակիչ Կ. Հ.-ն 2000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչին, որպեսզի վերջինս վերադարձնի նրա ավտոմեքենան և հեռախոսը, ինչպես նաև ցուցմունք չվերցնի Կ. Հ.-ից և ավելորդ քաշքշուկների մեջ չգցի նրան: Կալանավորը հայտնել է […]

Հանդիպում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ: Քննարկվել են դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, դատարանի անկախության ամրապնդման, ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովման հետ կապված համալիր հարցեր: Դատավորներին պարզաբանվել են նաև դատական իշխանության բոլոր մակարդակներում մշտադիտարկման համակարգի ներդրման, դատավորի անկախության տարբեր սպառ­նա­լիքների հաղթահարման, նրանց գործառութային, կառուցակարգային, նյութական ու […]

Քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, Տ. Մուրադյանի ներկայացրած հաղորդումը տեղեկություններ է պարունակում, որ 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում տեղի ունեցած հավաքների անցկացման ընթացքում քաղաքացիները փորձել են դադարեցնել Երևան-Աբովյան ավտոճանապարհի երթևեկությունը, իսկ այդ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության […]

Սպանություն՝ Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 26-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 00:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Չարբախում արյունոտ մարդ կա ընկած, հնարավոր է՝ դանակահարված: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի […]

Հայտնել եմ իմ դեմ քվեարկելու պատճառները և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում. Կոստանյան

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի առաջադրման հարցում ֆորմալ ընթացակարգի խախտում չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցնում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով  ՍԴ անդամի ընտրության հարցին: Ինչ վերաբերում է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանն, ապա Կոստանյանն ընդգծեց. «Իմ այն հայտարարությունը` բացառում եմ, որ իմ խմբակցությունը կողմ քվեարկի […]

Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան հանգամանքները: 2018թ. մայիսի 4-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանը: Վեցերորդ կայազորային քննչական բաժնում […]

Էմիլ Բաբայանը Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց

Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր այսօր չընտրեց: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ առաջադրվել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Գագիկ Մելիքյանը հայտարարեց, թե 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր:  51 կողմ և դեմ 3 ձայներ են եղել: «Այսպիսիով Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր […]

Սպասում ենք լավ լուրերի. Սեֆիլյանի կինը հերքում է

Համացանցում տարածվել են լուսանկարներ և գրառումներ, ըստ որի քաղբանտարկյալները ազատության մեջ են. «Ժողովուրդ ջան Հիմնադիր խորհրդարանի անդամների ազատ արձակման մասին լուրերը սխալ են և նկարները հին նկարներ են… դեռ սպասում ենք լավ լուրերի»,-այս մասին ֆեյսբուքում գրառել է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի