Փաստաբանների պալատի նախագահի կոչը դատական համակարգին
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/05/0ECAE596-14D8-4BFD-B0C6-ED9FB52DFD41_cx0_cy9_cw0_w1023_r1_s-300x169.jpg)
Հարգելի դատավորներ, Հաշվի առնելով բազմաթիվ փաստաբանների մասնակցությունը ժողովրդական ընդվզման ալիքի շրջանակներում կազմակերպվող բողոքի ակցիաներին, ինչպես նաև առկա տեղաշարժման խոչընդոտները՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը՝ հետաձգելով դատական նիստերը։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան