13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

էյչ-էս-Բի-Սի Բանկ-ից հայտարարում են

Ս.թ. մայիսի 3-ին՝ ժամը 14:19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել  էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի (այսուհետ՝ Բանկ) Երևանի Կոմիտաս մասնաճյուղի վրա (հասցե՝ Կոմիտաս պողոտա 3): Ոստիկանության և անվտագնության ծառայություն մատուցող ընկերության աշխատողների օպերատիվ գործողությունների արդյունքում հարձակումը կասեցվել է:  Ավազակային հարձակումն իրականացրած անձը բերման է ենթարկվել: Նա բանկի հաճախորդ չի հանդիսանում:   Բանկն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում ավազակային հարձակման ժամանակ […]

Ոստիկանությունը կարճ ժամանակում հայտնաբերել է կասկածյալին (տեսանյութ)

Մայիսի 4-ին, կեսգիշերից մի քիչ անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ «Չարբախի փոս» կոչվող տարածքում արնաշաղախ մարդ է ընկած, հնարավոր է, որ դանակահարված է: Չնայած վերջին օրերին ոստիկանությունն աշխատում է գերլարված ռեժիմով, համապատասխան ծառայությունները շարունակում են ողջ ծավալով իրականացնել հանցավորության հակազդման իրենց գործառույթը: Ահազանգին անմիջապես արձագանքած օպերատիվ խումբը Կարմիր բլուր […]

Սերժ Սարգսյանը ներո՞ւմ է շնորհել ցմահ դատապարտյալին. բաց նամակ

23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ վերջին երեք ամիսներին ինքը համոզված է եղել, որ շուտով ազատության մեջ կլինի: Նա նշեց, որ անգամ մամուլում է հրապարակվել ինֆորմացիա այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն ներում է շնորհել: Ցմահ դատապարտյալը անելանելի վիճակում է.«Այլևս չեմ դիմանում, ամեն վայրկյան սպասում […]

Ավտովթար Երևանի Շիրակի փողոցում. կան տուժածներ

Մայիսի 3-ին՝ ժամը 21:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1978 […]

Երևանում 26-ամյա երիտասարդ է սպանվել

Այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի […]

«Ելքը» կողմ քվեարկեց պայմանով

Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Տեղական հանրաքվեի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկում մի պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ արդեն կատարված լինեն այն փոփոխությունները, որոնք խոսք է տվել կառավարության ներկայացուցիչը: Այն ընդունվեց 82 կողմ ձայներով: Քվեարկության […]

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 14 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 14 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 7, յուրացման կամ վատնման 2, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագոծության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2-ական և անձնական ունեցվածքի գողության […]

36-ամյա կնոջը դանակահարելու մեջ մեղադրվող տղամարդը ճանաչվել է անմեղսունակ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 36-ամյա կնոջը դանակահարելու հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու եղբայրը, ով անմեղսունակ է ճանաչվել։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունվարի 22-ին «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, […]

Ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու «Factor.am» կայքի գլխավոր խմբագրի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Factor.am» կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. ապրիլի 18-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ […]

Բժիշկներին չհաջողվեց փրկել ոստիկանի կյանքը. Աշոտ Ահարոնյան

Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից։ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի գրառումը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի