14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին, Արայիկ Խանդոյանին և Աշոտ Պետրոսյանին

Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին օրից սկսած, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, իրականացվում են պարբերական այցեր «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում յուրաքանչյուր անգամ տեղի է ունենում առանձնազրույց Գարեգին Չուգասզյանի հետ, ստուգվում են պահման պայմանները, նրա առողջական վիճակն ու համապատասխան փաստաթղթերը` հաշվի առնելով հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը: Վերջին այցի ժամանակ՝ մայիսի 10-ին, Գարեգին Չուգասզյանի գիտակցությունը եղել է պարզ, սակայն […]

Հիասթափության պարագայում ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա

«Օսիպյանի նշանակումը` սխալ նշանակում է: Սա իմ անձնական կարծիքն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը, ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ավետիսյանի խոսքով` ժամանակը ամեն բան կդնի իր տեղը, իսկ հիասթափության պարագայում ողջ պատասխանատվությունը ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Վոլոդյա Ավետիսյանը ևս մեկ անգամ կոչ արեց ՀՀ վարչապետին.«Պաշտոնները նշանակելուց հաշվի […]

Սեֆիլյանը Փաշինյանի միջամտության կարիքը չունի. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր են կապել հատկապես քաղբանտարկյալների հարազատներն ու համակիրները։ Փաշինյանի ընտրվելու նախորդ օրը «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց, ինչն էլ հիմք հանդիսացավ այնպիսի խոսակցությունների, թե անհապաղ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարայնը, Շանթ Հարությունյանը, «Սասնա ծռերը» պետք է ազատ արձակվեն։ Երեկ էլ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ասել էր՝ մի փոքր […]

Երեխայիս կորցրած մանկության համար ո՞վ է պատասխան տալու. «Սարի թաղի» գործով կալանավորվածի կին

«Մենք արդեն ծայրահեղ ծանր վիճակում ենք ու ոչինչ չենք հասկանում: Դատերը անընդհատ հետաձգվում են, իսկ իմ ընտանիքի համար մի րոպե սպասումն էլ ահավոր է: Ամուսինս էլ չի դիմանում: Ի՞նչ է լինելու էս ամենի վերջը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: Հուզված կինը նշեց, […]

Նշանակվեց

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Գեորգի Կուտոյանի ուղերձը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ծառայության աշխատակիցներին ուղղված  ուղերձ է հղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում մասնավորապես ասված է.  «Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, սիրելի՛ վետերաններ, հարգելի՛ գործընկերներ Ազգային անվտանգության մարմինների հիմնական խնդիրներն են եղել ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը։ […]

Փաշինյանը հրահանգել է զբաղվել քաղբանտարկյալներով

Այսօր վաղ առավոտից մի խումբ ազատամարտիկներ Նախագահական նստավայրի դիմաց նստացույց են իրականացրել, որը դադարեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացած անձանց հետ հանդիպումից հետո: Ազատամարտիկները պահանջել են՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: «Մեզ ասացին, որ վարչապետ Փաշինյանը արդեն կարգադրել է դատավորներին, որ շարունակվեն դատական նիստերը: Նիստերի ժամանակ բոլոր պահանջները կհստակեցվի: Մենք այս պահին դադարեցնում ենք նստացույցը, […]

Օսիպյանը՝ ոստիկանության պետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:

Առաջադրվել է մեղադրանք՝ Երևանում 29-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Արեշ թաղամասում 29-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձը. առաջադրվել է մեղադրանք: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 23։30-ին, «ձախ գոտկային շրջանի հրազենային կույր վնասվածք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի