14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ դատախազի խորհրդականը արձագանքում է «Սասնա ծռերի» գործով փաստաբանին

«Դատախազ են, թե՞ ոստիկան. «Սասնա ծռերի» գործով փաստաբանը պարզաբանում է պահանջում» վերնագրով Henaran.am-ում հրապարակված մեկնաբանության արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հարգելի պարոն Ղարագյոզյան, Ձեր կողմից նշված տեսանյութում ևս շատ պարզ երևում է, որ մի խումբ անձինք արգելափակել են ՀՀ գլխավոր դատախազության մուտքը՝ խոչընդոտելով դատախազության աշխատակիցների՝ աշխատանքի ներկայանալու պարտականության իրականացումն […]

ՔԿՀ պաշտոնատար անձը հաշիշ է փոխանցվել հեռախոսի միջոցով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նյութերի համաձայն` 2018թ.-ի մայիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա. Հ.-ի անձնական խուզարկությամբ, նրա մոտ գտնվող բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքի միջից հայտնաբերվել է խոշոր չափերով` ընդհանուր 1,68 գրամ քաշով Հաշիշ տեսակի […]

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել: Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի […]

Արսեն Մկրտչյանը նշանակվել է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի մայիսի 3-ի ԲԴԽ-6-Ո-7 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակման հանգամանքները. 2 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ անչափահաս։ Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը և, բռնություն գործադրելով տանտիրոջ՝ Չարենցավանի բնակչուհու նկատմամբ, հափշտակել […]

20-ամյա երիտասարդի սպանությունը կատարվել է ավտոտնակում, դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է  20-ամյա երիտասարդի սպանության շարժառիթը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել, որ սպանությունը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, որից հետո դին տեղափոխվել է՝ հետքերը թաքցնելու նպատակով։ Ավելի […]

Նոր նշանակումներ

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում: Մասնավորապես, ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ՝ ազատվելով Ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երեւանի փոխոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը: Նշենք, որ Երեւանի փոխոստիկանապետի պաշտոնը 2012-2018 թթ. զբաղեցրել […]

«Սասնա Ծռերը» խղճի բանտարկյալներ չեն. Լարիսա Ալավերդյան

«Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ խնդիրների լուծման համար, այդ թվում նաեւ`բանտարկյալների խնդրի»,-այս մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակասել է  ՀՀ առաջին օմբուդսմեն.«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար  Լարիսա Ալավերդյանը: «Ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ եթե նախկինում գործողություններն ընդհանուր առմամբ հին իշխանությունների դեմ էին ուղղված, ապա պետք է հասկանալ, որ նոր կառավարությանը […]

Արարատ Միրզոյանի կողմից Բաբայանի պաշտպանի հետ հանդիպման առաջարկ չի եղել (տեսանյութ)

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն այսօր լրագրողներ հետ զրույցում ասաց, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից իրենց առաջարկ չի եղել հանդիպել: Ավելի վաղ առաջին փոխվարչապետը հայտարարել էր, որ հանդիպելու են քաղբանտարկյալների պաշտպանների հետ:

Այլանդակ հայհոյել եմ, բայց մարդասպան չեմ. սպանված կուրսանտի գործով ամբաստանյալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ մայիսի 21-ին, ցուցմունք են տալիս ամբաստանյալները: «Եթե Հովհաննիսյան Հովիկը իմ ընկերն է եղել ու հիմա պատրաստ ա իմ վրա շառ անի, ի՞նչ ասեմ: Ես կապ չունեմ Հայկազ Բարսեղյանի այդ քայլի հետ: Տղամ եմ ջղայնացած եմ եղել այլանդակ  հայհոյանքներ եմ տվել, բայց մարդ չեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի