03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ դատախազի խորհրդականը արձագանքում է «Սասնա ծռերի» գործով փաստաբանին

«Դատախազ են, թե՞ ոստիկան. «Սասնա ծռերի» գործով փաստաբանը պարզաբանում է պահանջում» վերնագրով Henaran.am-ում հրապարակված մեկնաբանության արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հարգելի պարոն Ղարագյոզյան, Ձեր կողմից նշված տեսանյութում ևս շատ պարզ երևում է, որ մի խումբ անձինք արգելափակել են ՀՀ գլխավոր դատախազության մուտքը՝ խոչընդոտելով դատախազության աշխատակիցների՝ աշխատանքի ներկայանալու պարտականության իրականացումն ու ազատ տեղաշարժի իրավունքը՝ միաժամանակ փորձելով խաթարել դատախազության բնականոն գործունեությունը, ինչն ուղղակի արգելված է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով: Եվ առնվազն տարօրինակ է, որ որպես իրավապաշտպան, ակնհայտ սուբյեկտիվ և միակողմանի մեկնաբանության եք արժանացնում տեղի ունեցածը՝ ըստ էության արդարացնելով հավաքի մասնակիցների ոչ իրավաչափ գործողությունները և անտեսելով ՀՀ գլխավոր դատախազության մի քանի տասնյակ աշխատակիցների իրավունքների ոտնահարման փաստը: Երկրորդ՝ այդ տեսանյութում ևս շատ պարզ երևում է, որ գլխավոր դատախազության շենք աշխատակիցների մուտքի ապահովումն ու ազատ տեղաշարժն ապահովվում է շենքի պետական պաhպանությունն իրականացնող ոստիկանների մասնակցությամբ: Իսկ դատախազները իրականացրել են իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև՝ ապահովել են իրենց աշխատանքային պարտականությունների բարեխղճորեն կատարմանն անցնելը»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ