14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Փաստը այն է, որ ՀՀԿ-ն դեռ ձիու վրա է»/տեսանյութ/

«Իրականում մենք տրորել ենք օձի պոչը, սակայն դեռ կա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռեր» 10 անդամի չկայացած դատավարությանը, ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Ազատամարտիկը նշում է, որ դատարանները դեռևս անկախ չեն և ենթարկվում են հանրապետականների հրահանգներին: «Փաստը այն է, որ ՀՀԿ-ն դեռ ձիու վրա է»,-ընդգծեց Խաչիկ Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է արդարադատութնա նախարարին

2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով: Տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատիմամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյանը: 

Կառավարությունից պահանջում են

Հաշվի առնելով, որ Ջերմուկ քաղաքը 2009 թվականից ի սկզբանե ներգրաված չի եղել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում որպես ազդակիր համայնք, քաղաքում տեղի չեն ունեցել հանրային լսումներ՝ խախտվել են ջերմուկցիների որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը։ Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի կառավարության որոշմամբ դեռևս 2008 թվականին հաստատված՝ Ջերմուկի զարգացման ծրագրում նախատեսված չի եղել հանքարդյունաբերական ծրագրի զարգացում կամ դրա ազդեցության […]

«Չի կարելի բռնության սպառնալիքով խոսել». Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է եւ այդ գործընթացը կշարունակվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԻՏՁՄ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակին, որտեղ վերջինս նշել է, որ եթե քաղբանտարկյալները ազատ չարձավեն, դա վտանգավոր հետեւանքներով է հղի։ «Քաղբանտարկայլների ազատ արձակման գործընթացը սկսվել է, բայց ես հստակ […]

Ոստիկանությունը մեկնաբանում է տուգանքների մասին կարևոր որոշումը

ՀՀ ոստիկանությունն այսօր  հայտարարեց, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ փոփոխություններ է իրականացնելու: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները մանրամասնում են այդ փոփոխությունները: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով […]

«Սանա ծռերի» գործով դատական նիստերը դռնփա՞կ/տեսանյութ/

«Ոստիկանությունը դատարանին տեղեկացրել է, որ մեր պաշտպանյալների դատարան չեն բերում, քանի որ աջակիցները շենք են շրջափակում: Սա իրականում ապսուրդ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի գործով» փաստաբան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբա Արա Ղարագյոզյանը: Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մայիսի 23-ին նշանակաված «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը հետաձգվեց: Ղարագյոզյանը նշում է, որ […]

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հիմնահարցը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից մեկը: Դեռևս 2017թ. դատախազության գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ նշվել էր, որ իբրև հակակռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև այդ հարցում ցուցաբերվող հետևողականության նկատմամբ հանրային վստահության և աջակցության մակարդակը բարձրացնելու գործուն միջոց՝ առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու հանցագործությունների դեմ պայքարում անմիջականորեն ներգրավված պետական […]

Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները: 2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում որովայնի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են […]

Ինչո՞ւ «Սասնա ծռերը» դատարան չեն բերվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 23-ին  շարունակվեց Սասնա ծռերի դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճ չեն ներկայացրել, քանի որ նախորդ դատական նիստին 10 ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից: Փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները ի նշան բողոքի լքեցին դահլիճը: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով քանի որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի համար […]

Հանցավորությունն աճել է 8,1 տոկոսով

Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է 20,285 դեպք, 2016թ.՝ 18,764-ն էին. հանցավորությունն աճել է 8,1 տոկոսով, ինչը պայմանավորված է լատենտայնության աստիճանով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը: Առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 16,7 տոկոսով, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 11,4 տոկոսով:  Նվազել են սպանության փորձերը, ավազակության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի