14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պետբյուջեից գողացված փողերը պետք է հետ վերադարձվեն. ԱԱԾ-ն անուններ կտա

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ մայիսի 23-ից գործողությունները սկսվել են, եւ շուտով հրապարակումներ կլինեն: Ըստ Վանեցյանի, կան բերման ենթարկված անձինք եւ առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին:  «Մենք ասել ենք, որ մաիսի 23-ից ակտիվ գործունեություն կսկսենք: Գործողությունները սկսված են: Մոտ օրերս կլինեն հրապարակումներ»,նշեց նա: Վանեցյանը հավելեց, որ իր կարծիքով պետբյուջեից գողացված փողերը […]

«Մարդիկ վճարումներ են կատարել, բայց այսօր նրանց շախմատային լեզվով ասած՝ «մատ» արեցին, դավաճանեցին»

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ նույն կազմակերպության իրավաբանական վարչության պետ Մհեր Շահնազարյանը գտնում են, որ տեսանկարահանող սարքերի ու արագաչափեր արձանագրած՝ վերջին հինգ տարիների տուգանքները չեղարկվելու որոշումը ավելի վաղ պետք է լիներ: Այս մասին նրանք խոսեցին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Սա ստարթ էր, սակայն այն պետք է շարունակական բնույթ ունենա:  Մհեր […]

Եղնուկյանը այսօր ազատ կարձակվի՞

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է Կարո Եղնուկյանի  «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը:  Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն: Փաստաբանը պնդում է, որ Եղնուկյանը գտնվում է այնպիսի առողջական վիճակում  որ չի կարող շարունակել մնալ կալանքի տակ: «Պարզ է, որ նրա հանդեպ […]

Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն.Աշոտ Մանուչարյան

«Համաներումը շատ կարևոր է»,-այսօր՝ մայիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  «Ղարաբաղ կոմիտեի»  անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի խոսքով՝  ՊՊԾ գունդը գրաված անձինք, Սամվել Բաբայանը, Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ են: «Եթե համաներում լինի, ձու գողացողներն էլ կազատվեն քաղբանտարկյալների հետ միասին ու տեղ կազատեն ձի գողացողների համար»,- նկատում է  Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը փաստում է, որ  շատ գործեր պետք է հարուցվեն […]

Պարոն Միրզոյանն էլ է ասում՝ վճարել է, ես էլ եմ վճարել , դո՞ւք էլ եք վճարել, պարոն Օսիպյան. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց տեսանկարահանող ու ու արագաչափ սարքերի գործունեության մասին։ Օսիպյանն էլ ասաց, որ նախարարության հետ քննարկում կայացել է։ «Երբ որ մենք դադարեցրեցինք արագաչափերի գործունեությունը, այդ ընթացքում զոհերի թիվը, կարծես թե, մի փոքր ավելացավ , իսկ երբ որ հայտարարություն եղավ նորից ոստիկանության կողմից, որ արագաչափերը գործում են , […]

Փոփոխությունը դրական կազդի մարդկանց սոցիալական վիճակի վրա.«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ

ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից:  «Դեռևս 2015 թվականից ես հորդորել եմ , որ ոստիկանությունն  այդ քայլն անել, որովհետև եթե տվյալ քաղաքացին երթևեկությանը խոչընդոտ չի […]

Սաբոտա՞ժ. Սամվել Բաբայանի աջակիցները պահանջում են/տեսանյութ/

Այսօր՝ մայիսի 24-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Վճռաբեկ դատարանի մոտ: Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին: Աջակիցները ընդգծում են, որ Բաբայանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է և նա համարվում է քաղբանտարկյալ: «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը նշեց, որ հեղափոխությունը […]

Ալենի արձագանքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով դիմել է քաղաքացիներին, թե Երևանի ավագանու մանդատից իրեն զրկելն իրավական առումով վիճելի է: Սիմոնյանի խոսքով՝ այդպիսով ուզում են ձերբազատվել իրենից:

Տարոն Մարգարյանի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ Հարգելի պարոն Սիմոնյան Ի պատասխան Ձեր 22.05.2018 թվականի 5/Ե-17 գրության տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը հստակ սահմանում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության դեպքերը, համաձայն որի «պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում», […]

Որոշում կայացվեց Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռվել էր Արզումանյանի հարցը բավարարել: Գործը վերաբերում է փողերի լվացման գործով Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես նախկին արտգործնախարար եւ «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի, կալանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի