14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Օսիպյանը փոխեց

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պաշտոնից ազատել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետին եւ ուղարկել կադրերի ռեզերվ։   Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, թե ոստիկանապետի հրամանով ազատվել է գնդապետ Ռուբեն Ներսիսյանը: Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Վարդան Վարդանյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Մասիսի բաժնի պետի պաշտոնը։ Մասիսի ոստիկանապետ է նշանակվել Ջանիկ Մարությանը կադրերի ռեզերվից։

Անվտանգության հարցը աչքաթող է արվում

«Մեր կարծիքով կան տուգանքներ, որոնց չարձանագրումը սխալ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը: Այդ տուգանքներից նա մատնաշեց առանց թարթիչը միացնելու` մի շարքից մյուսը մանևր կատարելու տուգանքը, որը ըստ նրա խիստ վտանգավոր խախտում  է,  երկրորդը` 4 ակով հոծ գծերին կանգնելու դեպքում տուգանքների չարձանագրումն է: Դավիթ Պեդանյանը սա որակեց […]

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է Սամվել Բաբայանի ազատ արձակման մասին լուրը

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Քրեական պալատն ընդամենը որոշում է կայացրել Սամվել Բաբյանի գործով բողոքները վարույթ ընդունելու մասին: «Այդ որոշումը ստացել է նաև Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Որոշման մեջ խափանման  միջոցի մասին խոսք չկա և չէր կարող […]

Վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, որով նախաքննություն է իրականացվում 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մի շարք դրվագներով: Մասնավորապես, հիշյալ քրեական գործի տվյալների և ՀՀ […]

Դատախազությունն ուսումնասիրում է Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումները

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «hetq.am» լրատվական կայքի հրապարակումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից լիարժեք և համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, դրանցում ներկայացված փաստերին քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից պահանջվել են Ֆինանսաբյուջետային […]

Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ մայիսի 24-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող մասնավոր հատվածին խոչընդոտող կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկման երկրորդ փուլը: Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը, կարևորելով պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը, նրանց ներկայացրել է […]

Ինչպես «բռնել» վարորդի վախը

«Երեկ ոստիկանության աշխատակիցների հետ բաց քննարկման ժամանակ, հարցրեցի արդյո՞ք որոշ տուգանքներ փոխարինվելու են վարչական տույժի` նկատողության տեսքով, այսինքն` մի քանի անգամ բանավոր նկատողություն է արվում և  նոր դրան հետևում  է տուգանքը: Եվ պարզվեց, որ ընդհանրապես նման հարց չի էլ քննարկվելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը: Պեդանյանի խոսքով, եթե տուգանվելու […]

«Սասնա ծռերը» տուժեցին «Վերջին զանգի» պատճառով

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ մայիսի 25-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց ամբաստանյալներին դատարան չբերելու պատճառով: Ոստիկանության ուղեկցող գումարտակը գրություն էր ուղարկել դատարան, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված ոստիկանությունը ծանրաբեռնված է, եւ չեն կարող ամբաստանյալներին տեղափոխել դատարան: Փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին հայտնել է, որ արդեն 5-րդ անգամ է Արշակ Վարդանյանի նախագահությամբ դատական […]

Խախտումներ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոններում. ՀՀ դատախազությունը նյութերն ուղարկել է ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ վերահսկիչ (Հաշվեքննիչ) պալատի հաշվետվությունների մանրազնին ուսումնասիրությունները: Մասնավորապես, այս տարվա մարտի 19-ին հաստատված ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումներ են արձանագրվել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների գործունեության ոլորտում:   Արարատի և Արմավիրի մարզերի թվով 7 սոցիալական աջակցության տարածքային մարմինների գործունեությանն նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի