28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Սասնա Ծռերը» խղճի բանտարկյալներ չեն. Լարիսա Ալավերդյան

«Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ խնդիրների լուծման համար, այդ թվում նաեւ`բանտարկյալների խնդրի»,-այս մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակասել է  ՀՀ առաջին օմբուդսմեն.«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար  Լարիսա Ալավերդյանը:

«Ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ եթե նախկինում գործողություններն ընդհանուր առմամբ հին իշխանությունների դեմ էին ուղղված, ապա պետք է հասկանալ, որ նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ խնդիրների լուծման համար: Քանի որ ստացվում է, որ բողոքի ակցիաներն այս իշխանություններին են հասցեագրված, թեեւ պատճառը հնի մեջ է: Եվ պետք է հասկանալ, որ մանրակրկիտ քննություն եւ ոչ թե քաղաքական, այլ իրավական մոտեցում պահանջող գործերի համար ժամանակ է անհրաժեշտ: Որովհետեւ կոշտ քայլերը քաղաքական որոշում կնշանակեին», – նշել է Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով «Սասնա ծռերի» ազատ արձակման պահանջին և այդ առիթով շարունակվող բողոքի ցույցերին իրավապաշտպանը ընդգծել է.
 «Սասնա Ծռերի» կողմից կիրառված ուժը մեզ թույլ չի տալիս նրանց խղճի բանտարկյալներ համարել: Սակայն դա չի չեղարկում նրանց նկատմամբ արդար դատավարության կիրառման հարցը: Բազմաթիվ խախտումներ կան»:
Լարիսա Ալավերդյանը   իշխանություններին  կոչ է արել հնարավորինս շուտ արդար դատավարություն իրականացնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ