14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կադրային ջարդ

Այսօր հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Իջևանի բաժնի պետի […]

Արտակարգ դեպք Երեւանում

Հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից (ժողովորդին հայտնի Մուրացանի հոսպիտալ) ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  Shamshyan.com-ի փոխանցմամբ,  հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը նշված հոսպիտալ է բերվել «փակ գանգուղեղային […]

Քննչական կոմիտեին խախտում է անմեղության կանխավարկածը. «Քեթրին գրուպի» սեփականատեր

«Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրությանն այն մասին, որ հայտնաբերվել է  «Քեթրին Գրուպ»-ին պատկանող «Պորշ Կայեն» մեքենան: Ընկերության սեփականատերը պնդում է, որ ՔԿ-ն խախտել է անմեղության կանխավարկածն ու ապատեղեկատվություն տարածել: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, […]

Դատարանը վերսկսեց ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատաքննությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը պետք է հրապարակեր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ, ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանի և բժշկուհի Անի Բաբելյանի դատավճիռը: Սակայն,դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, նշեց, որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կա։  Դատարանը հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության 130-րդ հոդվածի համաձայն՝ վերսկսվել է սույն քրեական գործով դատաքննությունը: Դատարանը հայտնեց,որ պետք է որոշեն, […]

Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ, նա կհարցաքննվի. այս մասին լրագրողների  հետ զրույցում  ասաց  Ազգային անվտանգության  ծառայության տնօրեն  Արթուր  Վանեցյանը:   Նա ընդգծեց, որ ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել  այն բանակցություններին, որի  ընթացքում քննարկվել է, որ խոշոր առևտրի մթերային կենտրոնները գյուղմթերքի համար ԱՁ –ների միջոցով  20 տոկոսի փոխարեն 2 տոկոս հարկ վճարեն:

Գողականներն ու քրեական հեղինակությունները տեղ չունեն ՀՀ-ում. ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստանում է, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են լինելու: «Հայաստանում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ լավ առումով: Ես խոստանում եմ ձեզ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե ովքե՞ր էին այդ «օրենքով գողերը», որոնք հավաք էին կազմակերպել Երեւանում եւ ոստիկանությունը կանխել է, Օսիպյանը պատասխանեց. «Թույլ տվեք չասել, ովքեր են եղել, բայց […]

Հիմքերի դեպքում բոլոր պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն. ԱԱԾ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին հորդորում է էլի սպասել, նոր բացահայտումներ լինելու են: Այս մասին նա նշեց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ: «Չեմ կարող հստակ ասել, թե որ ոլորտներում ու որ իրավաբանական անձանց մոտ են սպասվում բացահայտումներ, սպասեք մի քիչ ու ականատես կլինեք»,-նշեց նա:  Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե խոշոր սուպերմարկետների պայմանավորվածությունները քիչ հարկեր վճարել, արդարացված են […]

Երկու հարց կա, որ արդեն գտնվում է ԱԱԾ-ում. նախարար

«Երկու հարց կա, որ արդեն գտնվում է ԱԱԾ-ում»,-այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը։ «Այս պահի դրությամբ երկու դեպք է արձանագրված, որն ուղարկվել է ԱԱԾ։ Ինձ ուրիշ հարցեր տվեք»,- նշեց Հ. Ռոստոմյանը։ Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան նախկին նախարարից թողած՝ Ռոստոմյանն ասաց, որ նախկին նախարարից լավ ժառանգություն է ստացել, իսկ հիմնական խնդիրները […]

Ոստիկանապետի կարմիր գիծը

«Ոստիկանությունում այսօր կոռուպցիա չկա, մենք գծել ենք կարմիր գիծ, անցնողներ չկան, եթե լինեն, խնդրում եք օգնել, ինձ ասել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:  Նա նշեց, որ գործադիր մարմնի անդամների հետ քննարկվել է ոստիկանների աշխատավարձերի բարձրացման հարցը, սակայն դեռևս նորություն չկա այս հարցով: Ինչ վերաբերում է Մասիսի քաղաքապետի ու փոխքաղաքապետի ազատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի