23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ոստիկանապետի կարմիր գիծը

«Ոստիկանությունում այսօր կոռուպցիա չկա, մենք գծել ենք կարմիր գիծ, անցնողներ չկան, եթե լինեն, խնդրում եք օգնել, ինձ ասել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: 

Նա նշեց, որ գործադիր մարմնի անդամների հետ քննարկվել է ոստիկանների աշխատավարձերի բարձրացման հարցը, սակայն դեռևս նորություն չկա այս հարցով:

Ինչ վերաբերում է Մասիսի քաղաքապետի ու փոխքաղաքապետի ազատ արձակմանը, ապա ոստիկանապետն ընդգծեց. «Ոստիկանությունն ու քննչական մարմիններն արեցին իրենց գործը, դատարանն է որոշում»:

Նա նաև չբացառեց, որ կուսումնասիրվեն ստորաբաժանումներն ու նրանց թվաքանակները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ