14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մասիսի քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց. նույն գործով եւս 2 անձ է ձերբակալվել

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների […]

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածուին ԱԺ կներկայացնի խորհրդակցություններից հետո

Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Գրության մեջ նշվում է.  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովը ս. թ. մայիսի 3-ին չընտրեց իմ կողմից ներկայացված՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին, ես «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի […]

Արսեն Քարամյանը դիմում է գրել

Հարգելի գործընկերներ, բարեկամներ, Առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից, որին նշանակվել էի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009 թվականի մայիսի 4-ին: Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, բոլոր այն մարդկանց, ում աջակցությամբ հնարավոր եղավ որոշակիորեն բարեփոխել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը: Հայցում եմ բոլոր այն մարդկանց […]

Մասիսցիները սպասում են իրենց քաղաքապետին

Երևանի Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ այս պահին հավաքվել են մի խումբ մասիսցիներ: Նրանք այստեղ են՝ պահանջելու իրենց քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել, ով ձերբակալվել է երեկ: Նրանց տեղեկություններ են հասել, որ քաղաքապետին քիչ հետո տեղափոխելու են այստեղ:

Կարեն Ավագյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ

2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում  ստացվել  է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն,  որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, […]

ԿԸՀ-ը վախեր չունի

«Անկախ նրանից, թե ինչպիսի ընտրակարգ է ամրագրված օրենսգրքով, հանձնաժողովների գործառույթն է այդ ընտրակարգը կյանքի կոչելը»,-լրագրողների հետ զրույցում  ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հարցին, թե ինչպես է ստացվել, որ մեկ տարի առաջ անցկացված լեգիտիմ ընտրություններից հետո երկրում հեղափոխություն տեղի ունեցավ, Մուկուչյանը պատասխանեց. «Այս հարցի վերաբերյալ կարծիք հնչեցնելն իր մեջ պարունակելու է որոշակի քաղաքական գնահատական: […]

Կապահովվի ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնման իրականացումը

Կառավարությունը հաստատել է Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը: Որոշման ընդունման նպատակն է ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման միջոցով լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում հավաքված գումարների հաշվին ապահովել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է օրենսդրական դաշտում կատարել փոփոխություններ, որպեսզի ապահովվի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից կատարվող գումարների մուտքը: Այդ նպատակով անհրաժեշտ […]

Որոշ պաշտոնատար անձինք ուզում են աչոկ հավաքել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ բողոքարկել են ձերբակալությունները 3 պաշտպաններով: «Երեկ հանձնել ենք դատարանի գրասենյակ, այսօր ստացել ենք բողոքները վերադարձնելու մասին որոշումներ, և պատճառն այն է, որ մեզանից մեկը որոշել է հայրանունը նշել: Այսինքն՝ ստից պատճառով են վերադարձրել, որ սովորական դեպքում դա ուշադրության առարկա չէր դառնա: Նման վրիպակները շատ են […]

Նախագահն արձագանքում է Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու բաց նամակին

Վերջերս մի խումբ արվեստագետներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին՝  Ժիրայր  Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցով։ Նրանք պահանջում էին  ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի  2004 թ. ներկայացրած առաջին դիմումը համարել իրավական ուժը պահպանած և իրավապատշաճ պատասխան ակնկալող փաստաթուղթ և նրան ՀՀ քաղաքացիություն շնորհել առաջին դիմումը մերժելու օրվանից։ «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի