08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Կապահովվի ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնման իրականացումը

Կառավարությունը հաստատել է Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը: Որոշման ընդունման նպատակն է ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման միջոցով լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում հավաքված գումարների հաշվին ապահովել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է օրենսդրական դաշտում կատարել փոփոխություններ, որպեսզի ապահովվի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից կատարվող գումարների մուտքը: Այդ նպատակով անհրաժեշտ է, մասնավորապես, հստակեցնել դրամագխին կատարվող դրամական հատկացումների մեխանիզմը՝ մտցնելով վերջնական հատկացման գաղափարը, պարզեցնել ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացում կատարելու համար լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու գործընթացը, կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման և հրաժարման հավաստագրերի տրամադրման իրավահարաբերությունները՝ արգելելով վերը նշված գործընթացների իրականացումն առանց ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի մասնակցության և այլն:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ