14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հանձնաժողովը կայացրել է վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում

Ապրիլի 1-ից մայիսի 31–ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 126 վարույթ: Իրականացված վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 26 որոշում: Վարույթների թիվն՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվում է պատկերում:  

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանն ազատ արձակվեց

Դատարան այսօր որոշում կայացրեց ազատ արձակել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանին:    Դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ, Մանվել Աթոյանն ազատ արձակվեց 1 մլն դրամ գրավի դիմաց։

Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց

«Սասնա ծռեր»–ի գործով մեղադրվող Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը փոխելու պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում դատավորը մերժեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ այս որոշումը կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում: Նշենք, որ Վարդգես Գեւորգյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»–ին աջակցելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 9 կետով:  

Ինքնաձիգն ու փամփուշտները ինքնակամ ներկայացրեց իրավապահներին

Ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնելու ուղղությամբ։ Արդյունքում՝ մայիսի 26-ին Սիսիանի մի բնակիչ ոստիկանություն էր ներկայացրել ԱԿ-74 ինքնաձիգ և 5,45մմ տրամաչափի 74 փամփուշտ։ Քաղաքացին հայտնել է, որ ինքնաձիգը գտել է 1992թ-ին, Արցախի Հանրապետության Գյուլիբեդ գյուղի ավերված տներից մեկում։ Իր հետ բերել էր, թաքցրել չօգտագործվող անասնագոմում ու մոռացել դրա […]

Բաղրամյան գյուղի դպրոցում կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ուղարկվել «Ազատություն ռադիոկայան»-ի կայքում հրապարակված «Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից» վերնագրով հրապարակումը՝ դրանում հանցագործության հատկանիշների առկայությունն ստուգելու համար քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մաիսն, որ 2016թ. սեպտեմբեր ամսին Արմավիրի մարզի Բաղրամյան […]

Առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետին. Մասիսի քաղաքապետարան

Սիրելի’ մասիսցիներ,հարգելի’ հարակից գյուղերի բնակիչներ, Այսօր առավոտյան մամուլով տեղեկացանք, որ անօրինական,առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետին: Վստահեցնում ենք Ձեզ, որ ձերբակալության որևէ իրավական հիմք չկա, նրանք երբևէ չեն թաքնվել իրավապահ մարմիններից, չեն փորձել փախչել Հայաստանի Հանրապետությունից և զբաղված են եղել աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմամբ:  Դիմում ենք Մասիս քաղաքի և […]

Ոստիկանները ստիպել են «օրենքով գող» Դեդ Հասանի թոռանը լքել Հայաստանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը շարունակում է իր տեսադաշտում պահել Հայաստանում գտնվող «օրենքով» գողերի, ինչպես նաև հանցագործ աշխարհում «հեղինակություն» համարվողների տեղաշարժը, որպեսզի վերջիններս չփորձեն իրավախախտումներ կատարել:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 օր առաջ Հայաստան էր ժամանել Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը՝ Իրակլին։ Վերջինս հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող դիրք է «ժառանգել»՝ շնորհիվ «օրենքով գող» […]

Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվել է 5 անձ

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն […]

ՔԿՀ պաշտոնյան կաշառքի դիմաց խոշոր չափերով թմրամիջոցներ է տեղափոխել աշխատավայր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Հայկ Աղաքարյանը, 14.06.2011թ.-ից մինչև 19.03.2018թ.-ը զբաղեցնելով ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնը,  նույն հիմնարկի կալանավորի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել: Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արթիկ ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի […]

Մասիսի քաղաքապետը և փոխքաղաքապետը ձերբակալվել են. ՔԿ

Էրեբունի վարչական շրջանում Ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի