09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կրակոցներ ու դանակահարություն Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 27-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանն է և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։ […]

Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են ներկայացրել միջազգային խորհրդատվական «Technical Advisor» ինժեներական ընկերության երկու աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու մեջ: Ըստ իրավապահների՝ այդ ընկերության աշխատակիցները ցանկացել են կաշառքի միջոցով ապահովել ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության պայմանագրի կնքումը, որով ընկերությունը կստանար հնարվորություն անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել ու ծառայություններ մատուցել Ղազախստանից Չինաստան գազատարի […]

Ինձ ոչ մեկ չի միջնորդել, նման բան ոչ մեկն իրեն թույլ չի տա. ԱԱԾ տնօրեն

«Բոլոր ապօրինի հաստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները և, առհասարակ, օրինախախտները կպատժվեն: Մեր պայքարը լինելու է շարունակական և անզիջում: Իմ աշխատանքի ոլորտը չի եղել այդ սխեմաները բացահայտելը, բայց իհարկե, եղել են վաղուցվանւից, առնվազն 1 ու կես տարի, եթե ոչ ավել»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին, թե չեն փորձում […]

Առաջիկա օրերին կտեսնեք շատ-շատ բացահայտումներ. ԱԱԾ

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ բոլոր ապօրինի հարստացածներն ու առհասարակ օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության: «Եկեք, մի քիչ սպասենք, ամեն ինչ կլինի հրապարակային: Դուք տեսնում եք, որ մենք փոխել ենք մեր աշխատելաոճը և հրապարակային ենք աշխատում, առաջիկա օրերին կտեսնեք շատ-շատ բացահայտումներ: Դուք ականատես եղանք առաջին բացահայտմանը, կտեսնեք մյուսներն առաջիկա օրերին»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում […]

Ինչու է աշխարհահռչակ գեյը ընտրել Հայաստանը

Աշխարհահռչակ երաժիշտ և նույնչափ աշխարհահռչակ գեյ Էլթոն Ջոնը մեր մայրաքաղաքում հանդես է եկել «յուրահատուկ» հայտարարությամբ.  Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին «…..Հայաստանը մոտ 25  տարեկան է, և մենք հույս ունենք , որ այստեղ որոշ աշխատանք կկատարենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ոլորտում , ինչպես նաև ԼԳԲԴ համայնքի համար: Եկել ենք այստեղ հանդիպելու այդ մարդկանց` նրանց […]

Հայաստանն այսօր նշում է Հանրապետության 100- ամյա տարեդարձը

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ առավ 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո և գոյատևեց երկու տարի: Հայաստանն այսօր նշում է Հանրապետության տոնը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես […]

60 ընդերքօգտագործողի կողմից շուրջ 300մլն դրամի չափով պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում պետական տուրքի վճարման ընթացքի վերաբերյալ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական տուրքի վճարման գծով օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չեն կատարել ընդհանուր […]

Երբ ազատ կարձակվի Սամվել Բաբայանը. մանրամասներ

 ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին երեկ` մայիսի 25-ին ազատ արձակելու մասին լուրը չի համապատասխանել իրականությանը: Լուրը հանրության մեջ շփոթություն է առաջացրել և հերքվել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտնեց, որ եթե իսկապես այդպիսի որոշում լիներինքը պարտադիր կտեղեկացվեր և կգնար Երեւան-Կենտրոն ՔԿՀ, որտեղ պահվում է Սամվել Բաբայանը: Փաստաբանը […]

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է

Հայաստանի  Առաջին Հանրապետության կազմավորման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված   ՙՀաղթանակների դար՚   հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ քաղաքացիներին  Սարդարապատի հուշահամալիր տեղափոխող ավտոբուսները շարժվելու են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակից՝  մայիսի 28-ին  ժամը 8.30-ին։  Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում ավտոկայանատեղերի սահմանափակ լինելու  հանգամանքով պայմանավորված՝ հորդորում ենք միջոցառման վայր մեկնել գլխավորապես հասարակական տրանսպորտով, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։ […]

ԱԱԾ-ն սկսում է կոռուպցիոն բացահայտումները. «Նորֆոլկ»-ի գործով հարցաքննության են կանչվել ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ (Տեսանյութ)

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի  հանցագործությունների դեմ պայքարին ուղղված  իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի