08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Արտակարգ դեպք Երեւանում

Հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից (ժողովորդին հայտնի Մուրացանի հոսպիտալ) ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը նշված հոսպիտալ է բերվել «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա Արցախի Հանրապետության քաղաքացի, 25-ամյա Հարություն Հ.-ն է, ով զինվորական է։

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նրա հետ վիճաբանություն է տեղի ունեցել Խանջյան փողոցում գործող «ՎՎ» ակումբի մոտ, որի ժամանակ էլ վիրավորին անծանոթ անձինք մի քանի անգամ հարվածել են նրան։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ