16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իշխանությունը նախաձեռնել է սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց: Համախմբվել երկիրն այս կործանարար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջ. ՀՅԴ

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Անհերքելի փաստ է, որ Հայաստանի զարգացումը պայմանավորված է ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական եւ իրավական պետության գոյությամբ: Ցանկացած քաղաքական իշխանության կողմից այս կարգավիճակին հակառակ գործելը հանգեցնում է հանրապետության գոյության դադարմանը: Վերջին շրջանում օրվա քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել պետական իշխանության ինքնուրույն ճյուղ հանդիսացող դատական իշխանության յուրացմանը: Չբավարարվելով հակաօրինական […]

Վաղվա ԱԺ նիստը իր օրակարգով դավաճանություն է պետության եւ ժողովրդի հանդեպ, մեր պատմության մեջ իր նախադեպը չունեցող հեղաշրջման փորձ

Որ ասում էի Հայաստանում «խունտա» է ձեւավորվում, որոշ ինտելեկտուալներ դեմքի ստերիլ արտահայտությամբ վիճում էին հետս։ Որ ասում էի «վակխանալիա» է, որոշները բառի իմաստը չհասկանալով անգամ՝ հակադարձում էին։ Որ ասում էի այս իշխանությունները չարորականում են դեպի լատինաամերիկյան ռեժիմ, ոմանք գլուխ էին արդուկում։ Իսկ հիմա «վույ աման-ամանը» կապել են։ Վաղվա ԱԺ նիստը իր օրակարգով դավաճանություն է պետության […]

Նախագծերը հակասահմանադրական են, սա քաղաքական որոշում է․ Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝  ԱԺ խորհրդի նիստում իրենք դեմ են քվեարկել բոլոր նախագծերին, արտահերթ նիստ հրավիրելուն, այդ թվում՝ ԲՀԿ-ն ևս, և նիստը հատուկ ռեժիմով անցկացնելուն: «Բոլոր նախագծերն ունեն քաղաքական բնույթ: Ինչ վերաբերում է դրանց իրավականությանն ու սահմանադրականությանը, դրա մասին դեմ կխոսենք: Ամեն դեպքում հրատապ, առանց միջազգային փորձաքննության, առանց ՀՀ պարտավորությունները ստուգելու, առերեւույթ հակասահմանադրական նախագծեր […]

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ

Ավելի վաղ հրապարակել էի սահմանադրական կարգի տապալման մեջ մի գեղեցիկ օր մեղադրվելիք 37 պատգամավորների անուն ազգանունները: Հիմա խոսքս ուղղում եմ նրանց.տիկնայք ու պարոնայք պոտենցիալ հանցագործնե՛ր, ձեզ կասկածելի չի՞ թվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ: Ձեզ տարօրինակ չի՞ թվում, թե ինչու ձեր խմբակցության մեջ եղած իրավաբանությունից քիչ […]

Ինչպես են երեխաներին դարձնում տրանսգենդեր և միասեռական /տեսանյութ/

«ՎԵՏՕ»-ն հաղորդվում է․ «Ձեր երեխաներին առաջարկվող միջոցառումների, ճամբարների, կրթական ծրագրերի, գրականության մեջ այլասերման քարոզի տարրեր նկատելու դեպքում հորդորում ենք անհապաղ կապ հաստատել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հետ»։  

Ինչ փոփոխություններ է առաջարկում իշխանությունը Սահմանադրության մեջ. նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի […]

«Վստահ եմ՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ անդամությունը և այս նախագիծը անհամատեղելի են»

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Րոպեներ առաջ իմքայլականները ԱԺ կայքում տեղադրել են Սահմանադրական փոփոխությունների ահա այս նախագիծը։ Իրավաբանությանը, Սահմանադրությանը, Պետականությանը այսքան հակադիր որևէ փաստաթուղթ երբևէ չեմ տեսել։ Վստահ եմ՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ անդամությունը և այս նախագիծը անհամատեղելի են»։

«Այս նախագծի հեղինակներին պետք է հիշենք, քանի որ ներկայացված հակապետական նախագծի ընդունման դեպքում նրանք պետք է պատասխան տան». ցանկ

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատգամավորներ՝ (37 խորհրդանշական թվով) Վահագն Հովակիմյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Փամբուխչյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Կոնջորյանը, Վահե Ղալումյանը, Նարեկ Մկրտչյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Մարիա Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, […]

Իրավական անարխիային ընթացք է տրվում. «Իմ քայլը» շրջանառության մեջ դրեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքը. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ դրեցին «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։ «Իրավիճակը բավականին զվարճալի կլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ … Իրավական անարխիային, այնուամենայնիվ, ընթացք է տրվում։ Փաստորեն, ենթադրություններս ճշգրիտ էին։ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված