06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքները և դիմել է ՍԴ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած երկու օրենքները և դիմել է ՍԴ։

Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` հունվարի 22-ին ԱԺ–ի ընդունած և նախագահի ստորագրմանը ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Ուստի հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան։

Նախագահը դիմել է ՍԴ` նշված օրենքների` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

ՀՀ մինչ օրս գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված էին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկության ստացման հնարավորությամբ: Օրենքով թույլատրված էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։

Նոր օրենքով քննություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տրվում բացել նաև հիշյալ անձանց հետ փոխկապակցված անձանց հաշիվները։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ