31-ամյա հարսը խեղդամահ է արել սկեսուրին. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կապ չունի ՀՔԾ–ում քննվող վատնման գործի հետ։ «Ես այդ կասկածանքը չեմ ընդունում, որովհետև ինձ հետ կապ չունի»,–ասաց Օհանյանը։ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ինքը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատական այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, որին միացել էին Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպանները։ Միջնորդությանն առարկեցին տուժող կողմն ու մեղադրող դատախազները։ Դատարանը հեռացավ […]
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն այս պահին չի դադարեցվի, և սահմանադրական կարգի տապալման կամ դրան օժանդակելու մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործի վարույթը չի կարճվի, տեղեկացնում է Հետքը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր […]
Մարտի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ: ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է, որ նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Զրպարտության համար հայց ենք ներկայացնում ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որ դիմենք դատարան, որովհետև իր կողմից հնչել են գնահատականներ, մտքեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը:
Մարտի 1-ին ցուցարարները պայթուցիկներ էին նետում ոստիկանների ուղղությամբ։ Այս մասին նշվում է «Այլընտրանք» ՀԿ-ն՝ ներկայացնելով կադրեր։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին թվացել է, որ ՍԴ դատավորներն անպայմանորեն հրաժարականներ են տալու, ամեն ինչ արել են, որ գոնե մեկը գնա այդ քայլին, իրենք ցույց տան, որ կարողանում են «ճեղքել» ՍԴ միասնությունը, ինչի համար ջանք չեն խնայել, սակայն ՍԴ դատավորները իրենց պահել են խիստ սկզբունքային` ապացուցելով, որ ոչ մի գնով մաս չեն կազմելու իշխանությունների` […]
























