01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՌԴ իշխանությունները 5 տարով սահմանափակել են Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան. Հրապարակ

Երեկ ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, սակայն ուշ ժամի պատճառով չկարողացանք պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ։ Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ռուսական իշխանությունները Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Որոշման հիմքում քաղաքական, գուցե նաեւ իրավական հիմնավորումներ են դրված։ Գրավոր հարցում ենք ուղարկել, տեղեկությունը ստանալուն պես կհրապարակեն: Այս եւ այլ հրապարակումներին […]

Հանրաքվեի ճակատագիրը կասկածելի է: Հանձնարարվել է ուսումնասիրել հանրաքվեն չեղարկելու իրավական կարգավորումները,Փաստ

Ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում՝ կորոնավիրուսի հետ կապված տրամադրությունների առումով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ստեղծված բավականին անկանխատեսելի իրավիճակից ելնելով, իշխանությունները ներկայումս քննարկում են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ իրենց ապահովագրելու հնարավորությունները։ Մեզ հասած տեղեկություններով, վարչապետը նախօրեին հանձնարարել է իրավաբանների խմբին՝ ուսումնասիրել Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու իրավական կարգավորումները, որոնք հնարավորություն կընձեռեն անհրաժեշտության դեպքում […]

« «Դիզելի գործով» մեղադրանքը մեզ, չի կպնում ու վերջ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար: Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը նիկոլական քարոզչության հերթական «ֆուռոռը» դառնալու փոխարեն, վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի: Իրոք, մի քանի հազարի հասնող աջակիցների բանակը, որն, անկախ եղանակային պայմաններից և պետական համակարգի ճնշումներից, հավաքվել էր այդ օրը դատարանի մոտ, ամենաշառաչյուն ապտակներից […]

«Ոչ»-ի խումբը դատարան կներկայացնի զրպարտության փաստով 2-րդ հայցը․ Մելիքյան

Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։ Իսկ մինչ այդ՝ մեր նախաձեռնող խումբը թերևս պատրաստի […]

«Հաղորդում հանցագործության մասին»

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Նոր Հայաստանում մի անտրամաբանական իրավիճակ է սստեղծվել, երբ կառուցողական, պետականամետ գործունեության համար մարդկանց սպառնում են` ընդհուպ մինչև կյանքին վնաս տալու հայտարարություններով, անձնական նամակներով: Տապալված առողջապահության խնդիրները բարձրաձայնելու, բացերը ցույց տալու, հանրությանն իրազեկելու, ծննդատների փակմանը դեմ գնալու (դրական լուծում պարտադրելով) արձագանքը ստորև ներկայացնում եմ հավանաբար Արսեն Թորոսյանի ֆեյք Kara Kara-ի կողմից ինձ ուղարկված […]

ՀՀ վարչապետի դուստրը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին. armtimes.com

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել: Հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին: Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը […]

Այդ նույն ժողովուրդը վաղը կարող է ուզել Փաշինյանին մաս-մաս անել, ի՞նչ է, պիտի թո՞ւյլ տանք

Անդրադառնալով հանրաքվեին: Միանշանակ ապօրինի գործողություն է, որը բազմաթիվ մարդկանց հանցագործ դարձնելու միտում ունի: Որևէ իրավական կամ հանրային անհրաժեշտություն չկար և չկա Սահմանադրությունը փոխելու համար: Ժամանակն է արդեն վերջ դնել ՀՀ մայր օրենքը օրվա իշխանության քիմքին հարմարացնելու արատավոր պրակտիկային: Այդպես ոչ թե ժողովրդավարություն են կառուցում, այդպես միայն անարխիա են ստեղծում: Իսկ եթե հաշվի առնենք Փաշինյանի միապետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի