13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արթուրի ձեռքը «հասավ» ուսանողուհիներին

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել բուհերից մեկի երկու ուսանողուհիների պայուսակներից գողություն կատարելու մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ գողություն կատարելու համար օրերս բերման ենթարկված, 1990 թ. ծնված Արթուր Մ.-ն: Քննությունը շարունակվում է:

Թողել էին Ապարանի գերեզմանատան մոտ

Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Ապարան քաղաքի գերեզմանատան վերջում զենք-զինամթերք կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ «RYTHON 357» «357 MAGNUMCTG» գրառումներով, թմբուկի մեջ մեկ կրակված փամփուշտ, 1 պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի 68 և 7.62 մմ տրամաչափի 74 փամփուշտ:

Եգիպտացի հայտնի գիտնականներն անընդունելի են համարում Հայոց ցեղասպանության ժխտումը

Կահիրեի նշանավոր «Այն Շամս» համալսարանում կայացել է «Թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. 1915-2015թթ.» խորագրով գիտաժողով։ Այն նախաձեռնել էր նույն համալսարանի Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Եգիպտոսի հանձնախմբի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ, գրում է armeniangenocide100.org-ը։  Բացման խոսքով ելույթ են ունեցել «Այն Շամս» համալսարանի նախագահ Հուսեյն Իսան, Մերձավորարևելյան հետազոտությունների […]

Մեր ջանքերը վերջին հարյուրամյակում միլիոնավոր մարդկանց սրտերը մթագնած խավարը ցրելու, նրանց հոգիները արդարության հավատով լուսավորելու համար է . ՀՀ նախագահ

Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի անունից երեկ երեկոյան ընթրք է տրվել: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից՝ ի պատիվ ՀՀ Նախագահի տրված ընթրիքի ժամանակ Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց, Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե […]

Մեծ տատիս մայրը և երկու եղբայրը հիվանդացել են տիֆով և մահացել

Ալմաստ Հովհաննիսյանի պատմությունը Վան Հովհաննես Խուրշուդյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի մոր՝ Ալմաստ Հովհաննիսյանի պատմությունը: 4 տարեկանում վերապրելով Ցեղասպանությունը՝Ալմաստը կորցրել է ծնողներին ու հայտնվել որբանոցում: «Եղեռնից մազապուրծ փրկվածներից է իմ մեծ տատը՝ պապիս մայրը՝ Ալմաստ Հովհաննիսյանը: Պապս պատմում է, որ իր մակվեցի Հովհաննես պապը եղել է վաճառական, ով եկել էր Արևմտյան Հայաստան, ամուսնացել և արմատներ […]

Թմրամիջոց՝ ներքնաշորից

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Անուշ Վ.-ին, 1995 թ. ծնված Հայկուհի Մ.-ին, 1986 թ. ծնված Սևակ Ղ.-ին, 1989 թ. ծնված Արսեն Շ.-ին և 1980 թ. ծնված Մարգար Գ.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով: Խուզարկությամբ վարորդի ներքնաշորի միջից հայտնաբերվել է 1.7 գ դեղնականաչավուն զանգված: […]

Զինամթերք՝ խորդանոցից

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Մանուկ Խ.-ն հայտնել է, որ իրենց շենքի միջանցքում գտնվող իր խորդանոցում զենք-զինամթերք է գտել, որը պատկանել է հանգուցյալ հորը: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետ, նռնականետի 3 կրակոց և կրակոց նետող 3 լիցք:  

Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը տեղեկացնում է.  Րոպեներ առաջ ՀԽ պատգամավոր Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 500,000 ՀՀ դրամի չափով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։Սա նշանակում է, որ նա կարող է մնալ ազատության մեջ, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ուսուցչուհին պատվիրել է աշակերտի սպանությունը /ֆոտո, վիդեո/

Մերձմոսկովյան Շատուրայի դպրոցներից մեկում երգի 51-ամյա ուսուցչուհի Յուլիա Սիմոնովան պատվիրել է իր աշակերտի սպանությունը: Նախնական տվյալներով` կինը խանդել է 14-ամյա աշակերտին նրա դասընկերուհու հանդեպ եւ դիմել է պրոֆեսիոնալ սպորտսմենի, նրան 100 հազար ռուբլի է վճարել, որպեսզի նա սպանի երեխային, հայտնում է LifeNews-ը: Սպորտսմենը, սակայն, ոստիկանություն է դիմել, եւ վարձու մարդասպանի անվան տակ կնոջը ոստիկան է […]

Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն ՔԿՀ

    «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացնում է, որ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի