13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել: Տեղեկությունը հաստատել են ՔԿ-ից։ Առուշ Առուշանյանը արգելանքի տակ է: Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալել էին նախօրեին սյունեցիներին ուղղված իր կոչից հետո։ Նա կոչ էր արել վաղ առավոտյան հավաքվել Սյունիքի դարպասների մոտ՝ Փաշինյանի մուտքը մարզ թույլ չտալու համար։  

Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել Գորիսի քաղաքապետին, Երևանից հատուկ ուժեր են ուղարկել

Ոստիկանությունը մի քանի ժամ է՝ չի կարող պարզաբանել՝ ինչո՞ւ կամ ի՞նչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը կոչ էր արել սյունեցիներին արգելել դավաճանի մուտքը իրենց մարզ: @Mediaport-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ երեկ կեսօրին հրահանգել է ձերբակելել Առուշանյանին, սակայն Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է կատարել քաղաքական հրահանգը, ինչից հետո ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը […]

Արագությամբ սահմանազատումները պարունակում են ՀՀ ժողովրդի կյանքի իրական վտանգներ․ ՄԻՊ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային նշանակության գործոն է ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի շաունակվող քաղաքականությունը: Նույն նշանակությունն ունեն ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններն, այդ թվում` ադրբեջական իշխանությունների վերահսկողության ներքո որևէ ձև հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ նրանց դաժանությունները (հայկական բնակավայրերի […]

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վերջին 3 ամիսների վարքագիծը խիստ տագնապ է առաջացնում ՀՀ արժանապատիվ ու գիտակից քաղաքացիների շրջանում․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Պարոն գեներալ, Դուք իրավունք չունեք կատարել նիկոլ փաշինյանի ապօրինի հրամանները, նա չի հանդիսանում ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վերջին 3 ամիսների վարքագիծը խիստ տագնապ է առաջացնում ՀՀ արժանապատիվ ու գիտակից քաղաքացիների շրջանում: Զինվորական մասնագիտական […]

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան

ՌԴ Անվտանգության դաշնային  ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան: Այս մասին  ТАСС-ի-ի թղթակցին հայտնել են են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության  մամուլի կենտրոնից: «ԱԴԾ տնօրենն արդեն Երևանում է, նրան դիմավորել է Հայաստանի ԱԱԾ պետը (Արմեն Աբազյանը)»,-նշել են գերատեսչությունում ՝ չհստակեցնելով այցի մանրամասներն ու ծրագիրը:

Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները

Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է՝ որպես Ադրբեջանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում: Այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեքստեր, որոնք անմիջականորեն դրված են ադրբեջանական իշխանության մարմինների կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի թեզերի […]

Պահեստազորի գնդապետների կոչը ոստիկաններին

  Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի գործընկերներ. Դիմում ենք ձեզ, որպես ոստիկանության նախկին աշխատակիցներ, որպես ամբողջ գիտակից կյանքը հայրենի ոստիկանությանը նվիրած արժանապատիվ սպաներ։   Կոչ ենք անում Հայաստան աշխարհը պատած այս օրհասական պահին գտնվել իրավակարգի պահպանության բարձունքում և զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի զավակների, մեր քույրերի և եղբայրների նկատմամբ ապօրինություններ […]

«Պլստալու» նուրբ արվեստը․ Փաստ

Երեկ Արցախի մնացորդների նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի սենսացիոն հայտարարություններ է արել: Խոսելով պատասխանատվության մասին՝ նա մասնավորաբար ասել է. «Եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված