28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Իսագուլյանը […]

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել Սյունիքի անվանգության խնդիրով մտահոգ համայնքապետերին. հարյուրավոր սյունեցիներ շարժվում են Երևան

 Ձերբակալված է Քաջարանի համայնքապետը, քիչ անց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատական նիստը։ Քրեական գործ է հարուցվել նաև Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նկատմամբ։ Mediaport-ի տեղեկություններով՝ հարյուրավոր սյունեցիներ շարժվում են Երևան:

Ուժայինները հրաժարվում են ծառայել

Երեկ հրաժարականների տեղատարափ էր․ առավոտյան տեղեկացանք, որ ՊՊԾ գնդի (կարմիր բերետավորներ) գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Խաչատուր Թովմասյանն է հայտարարել պաշտոնը թողնելու մասին։ Թովմասյանը հայտարարություն տարածեց․ «Ինձ համար կարեւոր են մարդկային եւ հոգեւոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ եւ անպատասխանատու մարդկանց։ Պատերազմի ժամանակ գումարտակով, երկու հերթափոխով գործուղվել ենք Արցախ՝ մարտական ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք […]

Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ՔԿ

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է․ «Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ … հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել։ Այսօր ներկայանալու […]

Հորդոր ՀՀ ոստիկանությանը

Հարգելիներս, համաձայն մամուլի հրապարակումների, դուք այսօր զգուշացրել եք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում արված մի հայտարարության մասով։ Ըստ այդմ, Հայրենիքի փրկության նպատակով, սահմանադրական հնարավոր մեխանիզմի կիրառման մասին արված հայտարարությունը, դուք դիտարկել եք որպես ճնշում ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Դա հիմնավորել եք՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։ Նախ հորդորում եմ ձեզ, […]

Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ունեցել է գաղտնի հավելվա՞ծ, որի մասին հանրությանը չի տեղեկացվել

Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն։ Հանրության համար անհասկանալի պատճառներով, Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատված անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։   Դրա պատճառը ոչ պատերազմական գործողություններն էին՝ հայկական զորքերի նահանջի տեսքով, ոչ էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։   Սյունիքի մարզի մի հատվածը սահմանակից է, այսպես կոչված, նախկին Ղուբաթլուի և Զանգելանի շրջաններին, որոնք […]

Գերագույն դավաճանի կողմից շրջանառության մեջ դրված նոր սուտը

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. «Գերագույն դավաճանի կողմից շրջանառության մեջ դրված նոր ՍՈւՏԸ. Սիսիան քաղաքում Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ելույթում կատարեց հերթական «անհավանական բացահայտումը»։ Հայ զինվորների արյան գնով ազատագրված և պաշտպանված Կապանի, Գորիսի բարձունքները, ինչպես նաև Կապան-Գորիս ճանապարհի մի մասը որպես Ադրբեջանին հանձնելու մեղավոր նշանակվեց 2010 թվականին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ […]

Ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը․ Հրապարակ

Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բեմադրված էժանագին շոուների՝ գրկախառնությունների ու շնորհակալությունների ռեժիսորն «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանն է եղել՝ Սիսիանի ԲՀԿ-ական երջանկահիշատակ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան։ Նա մի քանի օր ակտիվ աշխատանք է տարել մարզում՝ համապատասխան մարդկանց գտնելու եւ Փաշինյանին աստվածացնելու ուղղությամբ։ Փոխարենը ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը, ինչի պատճառով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի