24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե ադրբեջանական կոչվող տարածքում ավտովթար տեղի ունենա, պետք է Ադրբեջանի քննչական մարմինները գան, ՀՀ քաղաքացիների նկատմամբ քննչական գործողություննե՞ր իրականացնեն. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, որտեղ խնդիրներ է արձանագրել ՀՀ սահմանների որոշման գործընթացի շրջանակում։

«Մի շարք հարցեր կան, որոնք ոչ միայն անվտանգության, կյանքի իրավունքին ուղիղ ուղղված սպառնալիքներ են, այլ նաև՝ մի շարք հարցեր, որոնք երկարաժամկետ հեռանկարում լուրջ խնդիրներ կարող են առաջացնել և ընդհանրապես կարգավորված չեն», – ասաց Արման Թաթոյանը

Նա որպես օրինակ մատնանշեց իրավազորության հետ կապված հարցերը։

«Պատկերացրեք, թե ինչ օրենսդրություն է կիրառվելու, եթե, օրինակ, այն տարածքներում, որոնք, այսպես կոչված, ադրբեջանական են, տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար։ Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, հանցագործություն տեղի ունենա։ Եթե համարում ենք, որ դա Ադրբեջանի տարածք է, ի՞նչ է նշանակում, պետք է Ադրբեջանի քննչական մարմինները գան, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քննչական գործողություններ կամ այլ վարույթներ իրականացնեն, դեռ մի հատ էլ բերման ենթարկեն իրենց բաժիննե՞ր», – ասաց պաշտպանը՝ նշելով, թե սրանք հարցեր են, որոնք ընդհանրապես կարգավորված չեն։

«Այնտեղ մեր պետական մարմիններն ու ծառայողներն այդ հարցերի վերաբերյալ ոչ մի պատկերացում չունեն։ Հայաստանի Զինված ուժերի անձնակազմերը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերը տեղում իրականացնում են հերոսական, անձնուրաց ծառայություն։ Կարևոր գործառույթ են կատարում նաև ռուսական սահմանապահ զորքերը։ Սակայն սրանք իրավական հարցեր են, որոնցով կարգավորումներ չկան, և հրատապ լուծման կարիք ունեն», – նշեց ՀՀ ՄԻՊ-ը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ