05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անհետ կորած զինծառայողի՝ մեքենայով ՊՆ դարպասներին հարվածած հորը ձերբակալել են. նրան 5-ից 10 տարի ազատազրկում է սպառնում

Փաստացի ընտանիքի զավակը անհետ կորած է, հայրը՝ բանտում: «Հոկտեմբերի 5-ին անունը զոհերի ցուցակում էին ներառել: Գնացել ենք ՊՆ, ասել են՝ «մեզ անուն են տվել, գրել ենք, մենք կոնկրետ մեր աչքով չենք տեսել՝ մահացել ա»: …Ես ասում եմ՝ դարպասները կվերանորոգեմ, իսկ դու՞ք ինչ եք անելու: Ինչու՞ է ինքը հասել այդ վիճակին: Հիմա իրավիճակն այնպես է, որ այս պահին ապակի՞ն է խնդիրը, թե՞ երեխան»,-Aysor.am-ի հետ զրույցում ասել է անհետ կորած զինծառայողի հորեղբայրը՝ Հրանտ Վարդանյանը: Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանը հիմա կարող են հանգիստ քնել «Հայաստանի թիվ մեկ հանցագործը» բանտում է… իսկ կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության դուռը կոտրողին ասում էր՝ «իր դուռն է, ինչ կուզի կանի»… հիմա խաբված ու հուզված որդեկորույս հորն են դատում… Գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ