19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ովքե՞ր են եղել Ազատության հրապարակի «հարբածները»

«Ազատության հրապարակում տեղի ունեցածը իրականում չի համապատասխանում ոստիկանության տարածած հաղորդագրությանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Ավետիսյանը նշեց, որ Ազատության հրապարակում գրաֆիկով հերթապահում  են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները: «Այսօր էլ սովորականի նման իրականացվել է հերթապահությունը: Նրանց մոտեց ել են չորս հոգի, որի մեկը կամ երկուսը ոգելից խմիչք է օգտագործած […]

«Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Հայաստանն 95-րդ տեղում է

Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2015»-ը, որում Հայաստանը 168 երկրների շարքում 95-րդ տեղում է՝ 100-ից 35 միավորով։ Երկրները վարկանիշային աղյուսակում գնահատվել են 0-ից (չափազանց կոռումպացված) մինչև 100 (կոռուպցիայի բացակայություն) բալանոց համակարգով։ Նախորդ տարի Հայաստանն 94-րդ տեղում էր։  

Նոր նշանված տղա է, ո՞ւր պետք է գնար. 25 ամյա Վրեժը անհայտ կորել է

«Հունվարի 14-ի երեկոյան Վրեժը տանից  դուրս է եկել` ընկերոջ տուն գնալու համար: Հետո, որ չի եկել տուն  ծնողները անհանգստացել են: Պարզվել է, որ ընկերոջ տուն էլ  չի գնացել: Տնից ուրախ-ուրախ դուրս է եկել ու կորել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով հունվարի 14-ից անհայտ կորած 25 ամյա Վրեժ Օհանյանի մասին ասաց Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն […]

ԱՄՆ-ում բանտից փախել է վտանգավոր հանցագործ «երկրորդ Հանիբալ Լեքթերը»

ԱՄՆ-ում խիստ ռեժիմի բանտից փախել է վտանգավոր հանցագործ , ազգությամբ իրանցի 37-ամյա Հուսեյն Նայերին, ում համեմատում են «Գառների լռությունը» ֆիլմի մոլագար Հանիբալ Լեքթերի հետ, գրում է FoxNews-ը։ Նրա հետ մեկտեղ փախուստի է դիմել եւս երկու բանտարկյալ։ Նրանք կտրել են իրենց խցերի հաստ պողպատե վանդակաճաղերը, մտնել ջրատար խողովակ, իսկ հետո պարանների օգնությամբ իջնել 5 հարկ բարձրությունից: Շրջանի գլխավոր դատախազի տեղակալ […]

Օպերատիվ իրավիճակը` հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Բացահայտվել է գողության` 10, խարդախության 5 և յուրացման 2 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի […]

Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն Հայաստանին

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն  Հայաստանին: Հարությունյանի հարազատներին այս մասին տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ  հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին: Վերջինս ընդունել […]

Շ. Բախշյանը ծննդկանի նկատմամբ դրսևորվել է անբարեխիղճ վերաբերմունք. ՔԿ

Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 26-ին մեղադրանք է առաջադրվել  «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանին։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական […]

«Մարզպետը տուն չի բաժանում».Արայիկը հաշմանդամ երեխայի հետ նստացույց կսկսի

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Արայիկ Սարդարյանը պատրաստվում է նստացույց իրականացնել մարզպետարանում: Սարդարյանը այդ մասին հայտնեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Ներկայացնելով խնդիրը Սարդարյանը պատմեց .«Սոցիալապես անապահով ընտանիք ենք: 13 տարեկան աղջիկս հաշմանդամ է ու բնակվելու տեղ չունենք: Մեր գյուղում հատուկ բնակելի շենք է կառուցվել, որը պետք է տրամադրվեր երկրաշարժից տուժած ընտանիքներին: Շենքում 30 ավել բնակարան […]

Մոսկվայում դաժան ծեծի են ենթարկել հայտնի լրագրողուհուն /վիդեո/

«Կոմսոմոլսկայա պրավդա» եւ «Ռոսսիսկայա գազետա» թերթերի քաղաքական լրագրող Լարիսա Կաֆտանը տեղափոխվել է հիվանդանոց բազմաթիվ վնասվածքներով։ Լրագրողին դաժան ծեծի են ենթարկել։ Նրան հայտնաբերել են Մոսկվայի Հալաբյան փողոցում գտնվող իր բնակարանում՝ գլխի վնասվածքներով ու կապտուկներով, գրում է lifenews.ru-ն։ Լրագրողուհին այժմ վերակենդանացման բաժանմունքում է եւ չի կարող պատասխանել ոստիկանների հարցերին ու բացահայտել, թե ովքեր են իրեն ծեծել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված