28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երկրի ղեկավարն ամեն ինչ արեց դատարանների անկախության ողնաշարը կոտրելու համար․ Հրապարակ

Ցանկացած պետության ողնաշարը դատական համակարգն է։ Կա դատական կայացած համակարգ՝ տնտեսությունը կզարգանա, հասարակությունը բնականոն կյանքով կապրի, վենդետաներ չեն լինի, կրիմինալը ներքին կյանքում դերակատարում չի ունենա, արդար ընտրություններ կկազմակերպվեն, մարդկանց անօրինական չեն ազատի աշխատանքից, առհասարակ՝ պաշտպանված կլինեն բոլորի իրավունքները, և ոչ ոք չի կարողանա օրենքն անպատիժ խախտել ու հղփանալ։ Իսկ անկախ ու կայացած դատարաններ ունենալու համար […]

Մարդիկ, որոնք պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում․ Վերաքննիչ դատարանի դատավոր․ Իրավունք

Ինչպե՞ս է գնահատում օրերս ԱԺ-ի կողմից ըն­դունված ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրենքի նախագիծը ՀՀ-ում ամենահեղինակավոր դատավորներից մեկը՝ Վե­րաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Թերթի հետ զրույցում պա­րոն Ազարյանը մեկնաբանեց. «Ամբողջովին կիսում եմ ԲԴԽ նա­խագահի տեսակետը: Անկեղծ ավելացնելու ոչինչ չունեմ, ան­հեթեթություն է: Այս տեսակետը կիսում են նաեւ հանրապետության դատավոր­ների զգալի մասը: Մասնավոր զրույցնե­րի ժամանակ բոլորը միանշանակ պնդում […]

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը հիմա է, Բայդենը կարող է ուղղել պատմական սխալը. Jerusalem Post

ՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը քայլ է՝ պատմական սխալն ուղղելու ճանապարհին: Այս մասին գրում է Jerusalem Post-ի հոդվածագիր Էմիլի Շրադերը: Հեղինակն իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ Սպիտակ տան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված դրական ազդակներին՝ ընդգծելով, որ Իսրայելը մինչև օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին քրիստոնյա հայերի դեմ իրականացրած […]

Դատախազները չեն ներկայացել Մարտի 1-ի գործով նիստին

Դատախազները չեն ներկայացել Մարտի 1-ի գործով նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Մինչդեռ մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը չեն ներկայացել նիստին։ Նրանք դատարանին հայտնել են, թե ուսումնասիրում են Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական ճանաչելու ՍԴ որոշումը, հանդես են գալու միջնորդությամբ:

Ոստիկանության Սիսիանի բաժնի պետի տեղակալը և մի քանի ծառայող կալանավորվել են. ԱԱԾ /Տեսանյութ/

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով  կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ բացահայտել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ […]

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնում, որ իշխանության գալուց հետո ինքն ուղղակիորեն գործեր է սարքում, գործեր է կարում․Փաստ

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված ՍԴ հայտնի որոշման առնչությամբ գրեթե բոլորն էլ վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնի իր զայրույթն ու դժգոհությունը և անպայման կարտահայտվի: Եվ ահա, Արմավիրի մարզում նա ասել է, թե «որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»: Շատերի համոզմամբ, այս հայտարարությամբ […]

ՍԴ-ն հակասահմանադրական ու անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

ՍԴ-ն հակասահմանադրական ու անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին Հոդվածը ճանաչվեց Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Հայաստանը այս օրինագծով ուղիղ 40 տարով ետ գնաց․ իրավապաշտպանը պայքարելու է օրենքը հակասահմանադրական ճանաչելու /Տեսանյութ/

ՀՀ իշխանությունը անօրինական ձեւով փորձում է լրագրողներին իրենց տեղը նստեցնել։ Վիրավորանքի, զրպարտության ֆինանսական շեմն ավելացնելու մասին օրենքը, որ նախօրեին ընդունվեց Ազգային ժողով, իրավապաշտպան Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն այս օրինագծով ուղիղ 40 տարով ետ գնաց։  Հիշեցնենք, խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագծի մասին է, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը: […]

Հայաստանը պետք է պահանջի՝ առանց գերիների վերադարձի չի կարող ստորագրվել որեւէ կոմունիացիոն եռակողմ փաստաթուղթ․ իրավաբան /Տեսանյութ/

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը Արցախյան վերջին պատերազմում գերիների վերաբերյալ զեկույց է պատրաստել, որտեղ նշվում է, որ գերիների վերադարձը չի կարող ստորադասվել ցանկացած շահեկան ծրագրի։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի