Հրապարակվեց Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործի նախաքննության փուլը և սկսվեց գործով դատաքննության փուլը: Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Դատախազը դատարանում ներկայացրեց, որ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, […]








































