28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ուղղակի կաշառք

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի վարչության անդամ Աիդա Ստեփանյանը գրել է. «Հայաստանի՝ ներկայիս իրավիճակում ոստիկանության աշխատողների աշխատավարձի 97,5% բարձրացնելը, պետական միջոցների հաշվին, կաշառք է ուղղակի: 1+1-ի նման պարզ է, որ 5000 երիտասարդի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների դահիճ Նիկոլը նման քայլի հապճեպ գնաց, որ ոստիկանության հավատարմությունը առնի: Ոստիկանության ծառայողների աշխատանքը միշտ պետք է խրախուսվի, սակայն սա այդ դեպքը […]

ԱԱԾ-ն, ԶՈւ գնդապետին 6 ամիս կալանքի տակ պահելով, ցանկացել են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզել․Հրապարակ

ԱԱԾ-ն, զինված ուժերի գնդապետին 6 ամիս կալանքի տակ պահելով, ցանկացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզել, սակայն չի հաջողվել, ստիպված են եղել սուսուփուս բաց թողնել։ Խոսքը ԶՈւ ռադիոէլեկտրոնային պայքարի բաժնի պետ Վահան Ավետիսյանի մասին է, որին ԱԱԾ-ն կալանավորել էր՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի հետ կապված քրեական գործով: Մասնավորապես, […]

Օնիկ Գասպարյանի հայցը բավարարած դատավորի դեմ ճնշումները համակարգել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը

 «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վերահսկելու, ճնշելու գործը հանձնարարվել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանին։ Եւ հենց նա է մարտի 17-ին այցելել վարչական դատարան՝ հանդիպելու դատավորին, ում հրաժարվել էր ընդունել Մ.Պետրոսյանը։

Գերիների հարցում իշխանության գործն ընդդիմությունն է անում․ 168 Ժամ

Փորձագիտական շրջանակները պարբերաբար նշում են, որ արտաքին քաղաքականությունը Հայաստանի գործող իշխանությունները կատարյալ ձախողել են, առավել ևս ռազմագերիների հարցով, կարծես, ընդհանրապես չեն զբաղվում: Օրերս հայտնի դարձավ դրա ևս մեկ ապացույց: Մասնավորաբար, համաշխարհային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը բավականին լուրջ ու կարևոր զեկույց էր հրապարակել և փաստաթղթավորված ներկայացրել, որ հայ ռազմագերիները Ադրբեջանում ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացումների։ […]

Աներձագը վստահ է՝ փեսան հաղթելու է․ Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: Մենք փոր­ձել ենք իշխանական պատգամավո­րից պարգել, թե արդյոք հունիսի 20- ին հայտարարված արտահերթ խորհր­դարանական ընտրությունները կայանալո՞ւ են, թե ոչ, քանի որ, ըստ ընդդի­մության, սա իշխանությունների հեր­թական «բլեֆն» է: Հակոբյանը անդ­րադարձել է նաև Բաղրամյան պողո­տայում բողոքի ակցիա իրականաց­նող ընդդիմությանը, նրանց կատա­րած քայլերին ու իշխանությունների կողմից […]

Ազգային ողբերգության 3 տարի․ Հրապարակ

Ինչ ջանասիրությամբ որ 3 տարվա ընթացքում քայքայվեցին ու կազմաքանդվեցին երկրի բոլոր պետական ինստիտուտները, նույն ջանասիրությամբ իշխանությունը շարունակում է հետևողականորեն քայքայել և կազմաքանդել մնացած ամեն ինչ՝ մարդկային փոխհարաբերություններ, հայ մարդու արժեհամակարգ, գաղափարախոսություն, ներկուսակցական համերաշխություն, հայրենիքի հանդեպ սեր, մտքի ու գիտելիքի նկատմամբ ակնածանք, հաջողությունների հասած մարդկանց հանդեպ հարգանք։ Մարդիկ ոչ միայն ատում են միմյանց, այլև մերժում են […]

Դատախազությունն Օնիկ Գասպարյանից հանցագործության մասին հաղորդումը ստացել է

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրին, որ Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում:

Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 102-ը։ Թեկնածուներից Արմեն Հայկյանցին կողմ է քվեարկել 11 պատգամավոր, իսկ Արսեն Մկրտչյանին՝ 87 պատգամավոր։ Նշենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլ են անցել առաջին փուլում առավել ձայներ ստացած Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։

Տիրան Խաչատրյանը դատի է տվել պաշտպանության նախարարին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական  հայց  է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Խաչատրյանը պահանջել է 26.02.2021 թ. և 15.03.2021 թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում: Տիրան […]

Փաշինյանի տված խոստումը կռիվ է գցել թիմում․․ Ժողովուրդ

Մարտի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հրավիրել է կառավարական ամառանոց՝ քննարկելու հետագա անելիքները: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է արտահերթ ընտրությունը եւ, մասնավորապես, Ընտրական օրենսգիրքը ընդունելու-չընդունելու հարցը: Հանդիպմանը ներկաներից շատերը բարձրաձայնել են, թե անարդար է, որ իրենց երկար աշխատանքից հետո Ընտրական օրենսգիրքը չընդունվի, եւ ընտրությունները կազմակերպվեն հին ԸՕ-ով: Հատկապես Համազասպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի